Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մեր թշնամին

Հունիս 12,2014 10:37

Ռուսաստանի դեսպան Պյոտր Վոլինկինի երկրպագուներից մեկը մի հոդված է հրապարակել, որում ապացուցում է, թե դեսպանի դեմ «կամպանիա» են ծավալել այն ԶԼՄ-ներն ու հ/կ-ները, որոնք սնվում են Արեւմուտքից եւ վերջինիս «ազդեցության գործակալներն» են: Ըստ Վոլինկինի համախոհի՝ այդ գործակալները լվանում են հայաստանցիների ուղեղները` ներկայացնելով Ռուսաստանը որպես թշնամի, իսկ Արեւմուտքը` որպես դրախտ: Հոդվածում կա նաեւ «ավանդական» սպառնալիքն առ այն, որ առանց Ռուսաստանի մենք՝ հայերս, մեն-մենակ կմնանք Թուրքիայի առաջ:
Ես չգիտեմ՝ կա՞ն արդյոք Հայաստանում հոգեկան հիվանդներ, որոնք կարծում են, թե Ռուսաստանը մեր թշնամին է: Հավանաբար, կան, բայց նրանց մեծ մասը, հուսամ, Աղի հանքում է: Ըստ երեւույթին, կան նաեւ անտեղյակ մարդիկ, որոնք համոզված են, որ Արեւմուտքի պետություններն իրենցից դրախտ են ներկայացնում: Սակայն այսօր համացանցը առնվազն հնարավորություն է տալիս քիչ թե շատ դիտողունակ անձնավորությանը եզրակացնելու, որ աշխարհի ոչ մի անկյունում դրախտավայր չկա:
Հայաստանում գործում են տարբեր ԶԼՄ-ներ եւ տարբեր հ/կ-ներ, որոնց մի մասը կարող է դեսպան Վոլինկինին կամ ինձ դուր գալ կամ չգալ: Մենք չպիտի որեւէ պետական մարմնին այդ ԶԼՄ-ների կամ հ/կ-ների վրա «գործ տանք», թե գիտեք` քանի որ այս մեկը կամ այն մեկը մեր սրտով չէ, խնդրում ենք դրանց դեմ միջոցներ ձեռնարկել: Թող գրեն եւ ասեն` ինչ ուզում են, մենք էլ, եթե հարկ համարենք, մեր կարծիքը կասենք:

Այնպես որ՝ բոլոր ԶԼՄ-ների եւ առավել եւս հ/կ-ների փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց անձամբ իմ դժգոհությունները ոչ թե Ռուսաստանից են, այլ մեր իշխանությունների քաղաքականությունից: Նպաստո՞ւմ է արդյոք այսօր Ռուսաստանը մեր անվտանգությանը: Բերո՞ւմ է արդյոք Ռուսաստանն իր հետ քաղաքակրթական, մշակութային, տեխնոլոգիական ստանդարտներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանին 21-րդ դարում: Օգնելո՞ւ են արդյոք Մաքսային եւ Եվրասիական միությունները մեր ազգային խնդիրների լուծմանը: Հայաստանի իշխանությունները այդ բոլոր հարցերին պատասխանում են` այո: Ես համաձայն չեմ հենց նրա՛նց հետ, ոչ թե Ռուսաստանի, որին շարունակում եմ բարեկամ պետություն համարել: Պարզապես ոչ բոլոր բարեկամներդ կարող են քեզ տալ այն, ինչ որ այսօր քեզ պետք է:

Թե ինչպիսի ռեժիմ է հիմա Ռուսաստանում, ինձ հետաքրքրում է միայն այդ տեսանկյունից: Եթե Պուտինի հաստատած կարգերը դուր են գալիս ռուսաստանցիների 90 տոկոսին, ինչպես պնդում են հարցումները, Աստված նրանց պահապան: Պարզապես հայտնի է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է. Մաքսային կամ Եվրասիական պետություններում ռեժիմները կարող են լինել միայն ավտորիտար եւ կոռումպացված: Թե ներքին կյանքում եւ թե արտաքին հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ոչ թե թղթի վրա գրված օրենքներով (լավ կամ վատ), ոչ թե կարմիր-կանաչ լույսերով, այլ, ինչպես մեր վարորդներն են ասում, «իրար հասկընալով»: Ռուսերեն ասում են` по понятиям:

Մեր թշնամին հենց այդ մտածողությունն է, ոչ թե այս կամ այն պետությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. david says:

    Համամիտ եմ:Համաձայն եմ:

  2. Երվանդ says:

    իսկ կա՞ն արդյոք հոգեկան հիվանդներ, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը, որ մասսայակն ոչնչացման զենք է մատակարարում ադրբեջանին մեր բարեկամն է: Ես համոզված եմ, որ կան և նրանց գոյության վկայությունները սփռված են ողջ ցանցում

  3. Garegin says:

    Ցանկացած տարակարծություն, որոնք ապահովվում են զանգավածային լրատվամիջոցների, ՀԿ-ների և առանձին անհատների կողմից, մեծ հնարավորություն է և ուղեցույց խելացի իշխանավորի համար, ճիշտ կողմնորոշվելու և հասարակական կարծիքը հաշվի առնելով որոշում կայացնելու համար: Եթե դիմացինի մեջ չկա արտահայտված կարծիքն արմատավորող հատիկը, բնականաբար չեն լինի նաև գաղափարը զարգացնող ծլեր: Միանշանակ համամիտ եմ, որ մեր թշնամին մեր մեջ է՝ մեր մտածելակերպը և առաջին հերթին այդ մտածելակերը կրող պետական պաշտոնյաները, որոնց որոշումներով է պայմանավորված պետության և անհատի շահերի պաշտպանության աստիճանը: Ինչ են ուզում մեր իշխանությունները մեր բարեկամներից և իրականում ինչ է պետք մեր ժողովրդին? Մեր բարեկամներն ասացին, որ գազը 30% էժանանում է, մեր իշխանավորներն էլ պնդեցին, որ այո, սակայն… և մի շարք նմանատիպ այլ հարցեր: Երբ որ այստեղ հավասարության նշան կլինի, իրավիճակը կսկսի կարգավորվել:

  4. Տիգրան says:

    «իրար հասկընալով»: Ռուսերեն ասում են` по понятиям: Մեր թշնամին հենց այդ մտածողությունն է, ոչ թե այս կամ այն պետությունը:

    Այո՛, հենց այո՛:

  5. Գրիգոր says:

    «իրար հասկընալով»: Ռուսերեն ասում են` по понятиям: Մեր թշնամին հենց այդ մտածողությունն է, ոչ թե այս կամ այն պետությունը: Լիովին համաձայն եմ, բայց ամենավատն այն է, որ այդ պետությունների ակումբը (Եվրասիական միություն) ամենևին չի նպաստում այդ թշնամու դեմ պայքարելուն: Իսկ թշնամու դեմ պետք է պայքարել, ցանկացած թշնամու:

  6. Մարդ says:

    Պետք չէ մեր այս մոդեռն դարում օգտագործել հին պրիմիտիվ ստանդարտները « սա մեր թշնամին է» իսկ « սա մեր բարեկամը», այսինքն «սա 100 տոկոսով լավն է» «սա էլ 100 տոկոսով վատն» է սկզբունքով . Իսկ վաղը ասել հակառակը նայած թե ոնց է մեզ ձեռք տալիս..
    Այսոր ամեն ինչ գործում է հարաբերական տոկոսային սկզբունքով եվ ըստ բնագավառի.
    Հայաստանի իշխանությունների տվիալ բնագավառի աշխատանքից է կախված տվիալ բնագավառի տոկոսային հարաբերության լավացում կամ վատացումը մի այլ երկրի նույն բնագավառի հետ.
    Դա լինի թե «իրար հասկընալով» եվ թե «թղթի վրա գրված օրենքներով».
    Եթե որոշ հարցեր լուծվում են 30 տոկոս մեր օգտին «իրար հասկընալով» եվ 70 տոկոս «թղթի վրա գրված օրենքներով» եվ երկրին օգուտ է բերվւմ, ինչու չէ.

    Եթե «ծիրանը լավ բերք չի տալիս» եվ ինչքան էլ մեզ համոզում են « էս տարի ծիրանի վատ տարի էր , մեր թշնամի կարկուտն էր մեղավոր » , մենք պետք է հասկանանք որ այդ տվիալ բնագավառի մասնագետը լավ չի աշխատել եվ հնարավոինս չի արվել , այլ ոչ թե «թղթի վրա գրված օրենքներով» է աշխտել թէ «իրար հասկընալով».

  7. Hakob says:

    Посол упомянул принятый в России соответствующий закон, который, по его словам, четко регулирует деятельность общественных организаций. Скажем, что, в соответствии с законодательными изменениями, которые вступили в России в силу 21 ноября 2012 года, финансируемые из-за рубежа НПО подлежат регистрации в качестве «иностранных агентов», что повышает их ответственность.

    Хотелось бы знать, почему это кое-кто у нас боится ответственности, если не тратит получаемые из-за бугра деньги в грязных или предательских целях? Не потому ли они опасаются подобных законодательных изменений, что в результате станет очевидна их подлинная сущность, что это может ограничить их деятельность? Не потому ли подняли такой шум? Не тот ли это случай, когда на воре шапка горит?

    Подробности: https://novostink.ru/politics/73731-kampaniyu-protiv-posla-rf-ivana-volynkina-razvernuli-te-kto-deystvuet-protiv-armyano-rossiyskoy-druzhby.html#ixzz34QKFdVCn
    Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на NovostiNK.ru

    միանշանակ համաձայն եմ:

    • Hayk says:

      В каждой стране есть предатели, которые за деньги вредят собственной стране! Но их,обычно мало, какая-то ЖАЛКАЯ КУЧКА,потому что большинство людей не соглашаются на такую подлость ни за какие деньги!

  8. Հայկ says:

    Ճիշտն ասած, այլոց ցանկացած կարծիքի հանդեպ սովորաբար հանդուրժող Արամ Աբրահամյանից չէի սպասում նման անհավասարակշիռ արտահայտություն (հոգեկան հիվանդներ): Թշնամության կամ բարեկամության վերաբերյալ բոլորս ունենք մեր պատկերացումները… Իմ կարծիքով, բարեկամությունը կամ եղբայրությունն խոսքով չէ, որ պետք է հավաստվի: Նույն կերպ՝ թշնամությունը: Եթե մեր կամ հետ երեքդարյա արդյունքում մենք ոչ միայն ոչինչ չենք շահել, առավել ևս՝ կորցրել ենք, ապա եթե թշնամություն չէ՝ ի՞նչ է: Հեռու եմ մտայնությունից, թե ԱՄՆ-ն կամ Եվրոպան մեր բարեկամներն են: Իմ կարծիքով՝ բարեկամ մայրցամաքներ կամ երկրներ (կառավարություններ) չեն լինում: Առավելագույնը որ կարող եմ պատկերացնել՝ համակրանքն է այս կամ այն ազգության նկատմամբ, ոչ ավելին: Այն, ինչ մեզ հետ ներկայումս անում են ռուսները, ամեն ինչ է, բացի բարեկամությունից: Ինչպես միշտ՝ մեր հաշվին անում են զոհաբերություններ ու համոզում, որ դա մեր շահերից է բխում: Նմանվել ենք մի մարմնավաճառի, որից հետո ոչ միայն չեն վճարում, այլև ստիպում են շնորհակալություն հայտնել: Ժամանակին քրդերը դրան նման մի բան ունեին… կամ էր կոչվում, երբ անկոչ ձևով մտնելով հայի տուն ու լափելով ամեն ինչ՝ հյուրընկալից վարձ էին պահանջում արված համար: Հոգու խորքում ես էլ ռուսի թշնամի չեմ, բայց չեմ էլ կարող նկատել, որ ոչ ոք ռուսներից բացի չի նպաստել նրան, որ այսօր շատ լուրջ վերապահումներով վերաբերեմ մեր : Ռուսից լավ ոչ ոք չի կարողանում թշնամիներ վաստակել: Նրանք էդ գործում անգերազանցելի են: Շատ երկարեց խոսքս, ներողամիտ եղեք:

    • Hayk says:

      Իսկ ինչ են «անում ներկայումս ռուսներ@»??????? !!!!! Ռուսաստանում այսօր ապրում ու աշխատում են միլիոնավոր հայեր, որոնք ռեալ օգնում են հայաստանցիների մի շաաատ մեծ մասին, Ռուսաստանից գազ ստանում ենք ամենացածր գնով, մեր սահմաններ@ պաշտպանվում են ռուսական ամենանորագույն զենքով, որ մենք գնում ենք ամենաէժան գնով, ռուսական ներդրումներն ամենամեծն են մեր երկրում, միայն Ռուսաստանի ներկայացուցիչ@ ՄԱԿ-ում բարձրացրեց Քեսաբի հարց@,որ չնդունվեց Արեւմուտքի կողմից,,,,,,,,,,,,,,,,,

      • Արսեն says:

        Գունե Քեսաբի մասին մի խոսիր։ Շատ քիչ էր մնում, որ «Հայաստանի մեծ բարեկամ» Ռուսաստանը, հայերի կյանքերի հաշվին, էլի հայերի ձեռքով, իր համար կրակից շագանակներ հանի։ (Հայերի «մասսայական սպանդի» կադրերն էլ ցուց տվեցին… ինչպես միշտ կեղծ էր..))).. ինչպես Ռուսական համարյա բոլոր «լուրերը»..)).. )։ Տեղական անգլուխ «հայրենասերներն» էլ պատրաստ են ցանկացած հիմարության հետևից վազելու..))..
        (Այստեղ ժամանակին մի հատ «հայրենասեր» «Հրանտ Պապիկյան» էր ելույթ ունենում, Քեսաբ վազելուց առաջինն էր..)))..)։

      • Արմեն says:

        Այն ամենը ինչ դու թվարկում ես կարևոր է մարդու համար, որը անկախ իր վիճակից, ապրելու տեղից կարևորում է Հայաստանի մասշտաբներով ու ըստ այդմ մոտեցում ցուցաբերում:
        Իսկ եթե մարդը ՈՒԶՈՒՄ է, որ Ռուսաստանը առանց իր շահի վազզի ու ազատագրի Քեսաբը, ապա այդտեղ դու տանուլ կտաս, որովհետև այդ մարդիկ միայն իրենց անձնական շահն են տեսնում ու մեկնաբանում, որը իրականությունից հետու է ասենք 1 000 000 լուսային տարով

  9. Զավեն says:

    Ես Հայաստանում չեմ ,բայց այս պատասխան հոդվածից, այնպիսի տպավորություն եմ ստանում,որ Միկոյանը եկել և հակապուտինյան տրամադրություն ունեցողներին ցուցկագրում է, և բոլորը վախեցած ասում են,- Մենք Պուտինին շատ լավ ենք վերաբերվում,հարգում,սիրում մեր տուն ենք հրավիրում::))))

    • Art says:

      Լրիվ համաձայն եմ

    • Hayk says:

      Այսօր «դեմոկրատական» Ուկրաինայի տարածքում ստեղծվում են հենց Ձեր ասած «ֆիլտրացնող համակենտրոնացման ճամբարներ» այլախոհների համար: Համ էլ արգելում են ոչ հարմար լրագրողների մուտք@: Տեսաք, ինչքան փոխվեց Ուկրաինան?, ինչքան «երջանիկ» են այսօր ուկրաինացիներ@((((((

  10. Լավատես says:

    Ով հայի դեմ է, նա թշնամի է, լինի հայանման, թե այլազգի։

  11. Արսեն says:

    Կարդացի հոդվածը..)))… Ժպտում եմ… Ռուսները՝ ինչպես միշտ պարտվելու են… Ինչպես միշտ՝ էլի, էշը սայլին նստած մտրակով հարվածում է սայլը քաշող մարդուն՝ որ մարդը արագ վազի։ Ձին էլ սայլի կողքից կապված՝ հռհռում է մարդու վրա, էշի մասին էլ՝ ձայն չի հանում՝ տեսնում է, որ դա էշ է, բայց իրերի նման դրությունը իրեն ձեռ է տալիս ..)))…
    Ընդհանուր տպավորություն այն է, որ հեղինակը մարդկանց ուղեղները դիտում է որպես սպունգ..))).. այն կարելի է լվանալ… Կարելի է «մաքրել» «ոչ Ռուսական» մտքերից, և տեղը ստիպե,լ որ ներծծվի «լուսավոր» Ռուս-իմպերիական մտքերով… Փողին մուննաթ… ինչպես կասեր տատս..)))..
    Բա, իրակականությունը? ..)))..
    Բա, Յանուկովիչի ոսկե զուգարանը? ..)))..
    Ւնչքան Ստալինը կարողացավ միայն պրոպագանդայով թաքցնել իր հանդերձապահարանում գտնվող «սովետական» մարդկանց դիակները, էնքան էլ Պուտինն է կարողանալու, միայն պրոպագանդայով համոզել, որ ինքը որևէ մեկի բարեկամն է..)))..
    Ով է Կիսիլևը? ..))).. Կես ժամ լսի՝ կհասկանաս, հետո սկսում ես ծիծաղել մանկապարտեզային արգումենտացիայի, հիստերիկ «հայրենասիրական» «էմոցիոնալ» պոռթկումների և միայն ներքին սպառման համար նախատեսնված սպառնալիքների՝ դրսի «իմպերիալիստների», «Ռուսատանի չուզողների» նկատմամբ..)))..
    Չորրորդ դասարինի տրամաբանությունը հերիք է Կիսիլյովի «պրոպագանդան» օդի տատանման վերածելու համար։ Որպեսզի Կիսիլյովը կարողանա խոսել՝ մնացածին պետք է ՖՍԲ-ն արդեն լռացրած լինել, թե չէ Կիսիլյովը կդառնա ծաղրի առարկա, պրոպագանդան էլ՝ հակառակ էֆեկտ կունենա։ Ինչն էլ արդեն արել են Ռուսաստանում և ուզում են անել Հայաստանում։
    Դեմը առնողը պետք է լինի Հայաստանի իշխանությունը։ Այնպես որ՝ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ԿԻՍԻԼՅՈՎՆԵՐՒՆ, ՎՈԼՒՆԿՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՊՈՒՏԻՆՆԵՐԻՆ, ԵՎ ԶԲԱՂՎԵՔ ՁԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՆՆԵՐՈՎ ԵՎ ԵՐԿՐՈՎ։

  12. Աբո says:

    Պարզվում է որ,Հայաստանում երբ տաքսու վարորդը կիլոմետրի մեջ խափում է,վաճառողը քաշի մեջ խափում է,արտադրողը որակի մեջ խափում է, Ռուսաստան է՞ մեղավոր,ամեն տեղ կաշառք ենք տալիս և վերցնում(հատկապես ընտրությունների ժամանակ),նորից մեղավորը ՌՓ-է՞:
    Ռուսաստանում մեկ միլիոնից ավել Հայեր են ապրում,աշխատում,փող վաստակում վաստակի մի մասնել Ուղարկում են Հայաստան իրենց հարազատներին:Եթե Ռուսաստանում բռնատիրություն է տիրում, ինչպես՞ են այիդ մարդիկ այնտեղ բնակվում:
    Ես կարող եմ ասել որ վերջին 20 տարիներին Ռուսաստան մեկնած մեր հայրենակիցները ավելի մեծ արթյունքների են հասել,թէ ֆինանսապես թէ արվեստում, քան Եվրոպա մեկնածները:

  13. Artur says:

    Հայեր ամեն տեղէլ աշխատում են: Իսկ Ռուսաստանը մեր ամենաառաջին թշնամին է

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30