Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հունիս 12,2014 15:59

Հունիսի 12-ին ազգային-պետական գործիչ, 2000-2007թթ. ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 63 տարեկան:

Ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին: Մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկություն: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: Լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, ազգային նվիրյալ գործչի և կուսակցական սիրելի առաջնորդի մասին ունեցած հիշողություններով կիսվելով՝ ներկաներից շատերն ընդգծել են, որ անգնահատելի է լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաստակը Հայաստանի Հանրապետության կայացման, շենացման ու ազգային ավանդույթների պահպանման գործում: Նրանք առանձնակի կարևորել են նաև այն մեծ սերն ու հարգանքը, որ իր ողջ կյանքի ընթացքում վայելել է Անդրանիկ Մարգարյանը՝ ընդգծելով, որ ժողովուրդն առ այսօր էլ հիշում է նրան որպես ազգային ու պետական նվիրյալ գործիչ, մեծ հայրենասեր, բարի և ազնիվ մարդ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30