Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

Հունիս 13,2014 19:08 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող “Շվեդական կրթական առաջնայնություն” /Education Frist/ ընկերության պատվիրակությանը: Շվեդական կողմի ներկայացուցիչ Մայքլ Թիմոնեն Ա. Աշոտյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք մասնագիտացված են լեզուների, մասնավորապես անգլերենի ուսուցման կատարելագործման ասպարեզում: Շվեդական կողմն առաջարկում է անգլերենի լեզվական իմացության կատարելագործման համապարփակ ծրագիր ուսանողների և դասավանդող ուսուցիչների համար և պատրաստ է վերապատրաստման ծրագիր իրագործել Հայաստանի դպրոցներում դասավանդող անգլերենի ուսուցիչների համար: Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ առաջարկը հետաքրքրում է հայկական կողմին, ծրագրի ֆինանսավորման և իրականացման հնարավորությունները կքննարկվեն՝ նախարարության կողմից առաջարկն ուսումնասիրելուց հետո: Նշենք, որ շվեդական հիշյալ դպրոցի լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև նախկին ԽՍՀՄ կազմում եղած որոշ պետություններ՝ մասնավորապես Ուկրաինան, Ռուսաստանը, Ղազախստանը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել