Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ-ը» ԱԺ է եկել փուչիկներով

Հունիս 21,2014 17:56

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներ հավաքվել են Ազգային ժողովի շենքի դիմաց Կուտակային կենսաթոշակի մասին լրացված օրենքի երկրորդ ընթերցման հետ կապված:

Նախաձեռնության անդամները Ազգային ժողով են եկել փուչիկներով եւ ԱԺ մուտքի դիմաց դրել են մանրադրամներ, որոնք ունեն 67 թվի տեսքը: 67

Նախաձեռնության անդամ Նարինե Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ փուչիկները պատգամավորներն են եւ իրենք մեծացրել են, որ հետագայում պայթեցնեն, իսկ 67 թիվը խորհրդանշական է, քանի որ հենց այդքան է կողմ քվեարկող պատգամավորների քանակը.

«Արդեն քանի օր է` մենք նրանց համար դրամահավաք ենք կազմակերպում, որովհետեւ ինչպես տեսնում ենք, նրանք չեն ուզում իրենց ձեռքերը մեր գրպաններից հանեն: Մենք էլ որոշել ենք միանգամից հանել տալ, որ մնացած հարցերում էլ չխառնվեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30