Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվածի մայրն ասաց. «Տղայիս կտրված ոտքը ինքս եմ դրել մեքենան». (Տեսանյութ)

Հունիս 26,2014 18:21

Ամենաթեժ դատական նիստերից մեկն այսօր, որն ընթացավ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ուղեկցվեց բազմաթիվ սանկցիաներով, եւ ավարտվեց մոտ 15 վկաների նկատմամբ բերման որոշում կայացնելով:

Ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանին դատարան բերեցին կես ժամ ուշացումով, քանի որ ողնաշարի գրիժայի եւ նյարդային համակարգի հետ կապված սրսկումներ էին արվել:Այդ մասին հայտնեց նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը:

S3080039

Աշոտ Խաչատրյանին նախաքննության մարմինը մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա գտնվելով իր քրոջ՝ Կարինե Խաչատրյանի նախկին ամուսնուն՝ Նվեր Աբելյանին անցյալ տարվա հուլիսի 30-ին վրաերթի էր ենթարկել:

Նա տեսնելով Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում Նվեր Աբելյանին` կայանած «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 30 ԼՏ 394 պետհամարանիշի. ավտոմեքենայի հետնամասում, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեծ արագությամբ, ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Է նրան, մեքենայի ընթացքի հետ տարել առաջ, բախվել կայանած «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ԼՏ 394 պետհամարանիշի ավտոմեքենայի հետնամասին, 2 ավտոմեքենաների արանքում ճզմել էր Նվերին:

33-ամյա Նվեր Աբելյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է «Հրազդանի Բժշկական Կենտրն» ՓԲ ընկերություն, իսկ հետո Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Էլ նույն օրը ժամը 23.35-ին գիտակցության չգալով՝ մահացել Է։

Ցուցմունք տվեցին ինչպես Նվերի մայրը՝ Անահիտ Կարապետյանը, այնպես էլ ամբաստանյալի եղբայրը:

Դատարանը բավական հանդուրժողականություն ցուցաբերեց նրանց նկատմամբ, հատկապես տուժողի մոր, որը հաճախ դուրս էր գալիս իրեն առաջադրված հարցերի շրջանակներից, եւ խճճվում կենցաղային պատմությունների մեջ, որոնք նրա կարծիքով կարող էին հիմնավորել երկու ընտանիքների միջեւ ծագած վեճը, թշնամական հարաբերությունները:Հասկանալի էր նաեւ մոր պահվածքը.նա տղայի մահվանից հետո երկար ժամանակ բուժվել է սթրես կենտրոնում:

Մայրն ասաց, որ ինքը գտնվել է խանութի մոտ, երբ լսել է ուժեղ «գմփոց»:

Աղջկա ամուսինը նայելով դուրս ասել է՝ Նվերին խփեցին: Մայրը դուրս է վազել խանութից, տեսել, որ հարվածող մեքենայի միջից ինչպես են «մրջյունների պես վազում» տարբեր ուղղություններով Խաչատրյանի եղբայրը՝ Մացակը, մեքենայի հետեւի ուղեւորները:

S3080036

Մայրը ասաց, որ տեսել է, թե ինչպես կտրված մի կողմում էր ընկել տղայի ոտքը դրել է որդուն հիվանդանոց տեղափոխող հացի մեքենայի մեջ:Նա նաեւ պնդում էր, որ ղեկին նստած է եղել ոչ թե Աշոտ Խաչատրյանը, այլ նրա եղբայրը: Դատավորի հարցին էլ, թե դուք եք անձամբ տեսել , պատասխանեց.«Ողջ հանրապետությունն է տեսել»:Երբ ավելի կոնկրետացավ, ասաց, որ տեսել է իր ծանոթ կանանցից մեկը, որի որդին գտնվում է արտերկրում, եւ ասել է՝ մորս այս պատմության մեջ չխառնեք:

Ըստ տուժողի մոր, իրենց հարաբերությունները սրվել են այս ընտանիքի հետ հարսի պատճառով, ըստ նրա, նրա անբարոյական վարքագծի պատճառով: Տարեց կինը հայտնեց, որ անգամ ծեծել է իրեն, ասաց, որ որդին հաճախ ծեծված է եկել տուն, որ իրենց տան դռան դիմաց սգո պսակ են դրել, սպառնացել որդուն:

Խաչատրյանի վկա եղբայրն իր հերթին պնդեց հակառակը: Ըստ նրա, նախկին փեսան եղել է նախկինում դատված, «ուռել է», խմել, հաճախ ստորացրել իրենց քրոջն ու երեխային:Չնայած այդ ամենին, հաճախ են երեխային տարել տեսակցության:

Հանգուցյալի դուստրն այժմ 15 տարեկան է:

Դեպքի օրը, ըստ վկայի ինքը գտնվել է աշխատավայրում: Աշոտը եկել է իր մոտ, գույնը գցած, անտրամադիր: Հայտնել է, որ մեքենան է խփել: Մինչ ինքը գնացել է ջուր բերելու, եկել, տեսել է Աշոտը չկա:Ըստ դատարանում տված ցուցմունքի, նրա մեկուսարանում գտնվելուց 3-4 օր հետո է իմացել պատճառը:Այն, որ Նվերը հայհոյել է Աշոտին, սպառնացել, թքել է նրա երեսին, նա էլ մեքենայով գնացել է պարզաբանումներ անելու, ու չի իմացել, թե ինչ կատարվեց իր հետ:

Ուշադրության արժանի է այն, որ կողմերը՝ մեղադրողը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, ամբաստանյալի պաշտպանը չնկատեցին էական հակասությունները:Դատավորը տեսավ էական հակասություններ վկայի դատարանում եւ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքների միջեւ: Հետեւաբար, հրապարակվեց վկայի ցուցմունքը: Վկան հայտնել էր, որ Աշոտը, երբ եկավ իր աշխատավայր, պատմեց, որ մեքենայով խփել է իրենց նախկին փեսային: Աշոտը նաեւ հայտնել էր, որ Նվերը իրեն տեսնելով սպառնացել է եղբոր երեխային.«նա էլ շոկի մեջ գտնվելով գնացել է այդ քայլին»:

Թե վկային, թե տուժողի իրավահաջորդին հարցեր տվեցին կողմերի փաստաբանները՝ Սեդա Սաֆարյանն ու Լիանա Գրիգորյանը: Հարցուպատասպխանը հաճախ ուղեկցվում էին փոխադարձ վիրավորական արտահայտություններով, ինչը դարձավ պատճառ մի շարք նախազգուշացումների:

 Մանրամասները` տեսանյութում

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30