Լրահոս
Օրվա լրահոսը

Դեստրուկտիվ բնազդ

Հունիս 28,2014 10:00

Մանկությանս տարիներին ծնողներս ընկեր ունեին, որը չափազանց բացասաբար էր տրամադրված խորհրդային իշխանության հանդեպ (հայրը ստալինյան բռնաճնշումների զոհ էր), եւ նրա այդ զգացմունքներն արտահայտվում էին նախեւառաջ սպորտային իր նախասիրություններում: Մասնավորապես, ֆուտբոլի եւ հոկեյի միջազգային խաղերում ողջ կրքով երկրպագում էր խորհրդային հավաքականի, իր ասած` ռուսների դեմ հանդես եկող ցանկացած թիմի:

Խորհրդային ֆուտբոլն այնքան էլ տպավորիչ չէր, բայց հոկեյն աշխարհում լավագույններից մեկն էր, եւ այդ մարդու ատելությունը մեծ մասամբ սեւեռվում էր հենց հոկեյի հավաքականի վրա` նա անչափ ուրախանում էր, երբ հաղթում էին «ռուսների» հիմնական մրցակիցները` չեխերը, որոնց հետ հարաբերությունները հատկապես լարվել էին 1968 թվականի իրադարձություններից հետո, երբ խորհրդային տանկերն իրենց «եղբայրական ձեռքն» էին մեկնել Չեխոսլովակիայի ժողովուրդներին:

Ինձ այդ զգացմունքները արտառոց էին թվում ոչ միայն այն պատճառով, որ այն ժամանակ դա մեկ ընդհանուր երկիր էր, եւ, մասնավորապես, ֆուտբոլի խորհրդային հավաքականում խաղում էին նաեւ հայ մարզիկները: Գլխավոր պատճառն այն էր, որ ես չէի հասկանում` ինչպես կարելի է «բալետ անել» ինչ-որ մեկի դեմ եւ ցանկանալ, որ այդ թիմը պարտվի բոլոր դեպքերում` անկախ նրանից, թե ով է նրա մրցակիցը:

Նախորդ գիշեր, երբ աշխարհի առաջնությունում խաղում էր Ռուսաստանի հավաքականը, ես ինձ բռնացրեցի այն բանում, որ իմ մեջ արթնացել է այս վատ, դեստրուկտիվ, անհեթեթ զգացմունքը: Պարզ է, որ Ալժիրի նկատմամբ ես որեւէ առանձնահատուկ համակրանք չունեմ, բայց ուրախացա, երբ այդ երկրի հավաքականը խփեց պատասխան գոլը, եւ չնայած աշխատանքային օրս տեւում էր արդեն մոտ 19 ժամ՝ սպասեցի մինչեւ խաղն ավարտվի, որ համոզվեմ` Ռուսաստանը 1/8 եզրափակիչ դուրս չի գա:

Ֆուտբոլիստներն, իհարկե, մեղավոր չեն` նրանց մեջ կան հրաշալի խաղացողներ, միջազգային մակարդակի վարպետներ: Ոչ էլ բացասական զգացմունքներ ունեմ Ռուսաստանի եւ նրա ժողովրդի հանդեպ: Զայրույթս սեպտեմբերի 3-ի կապակցությամբ է, երբ Կրեմլը, օգտվելով մեր իշխանության թուլությունից, խափանեց Հայաստանի ճանապարհը, որով այսօր վերջնականապես գնացին մեր բախտակիցները, հիմա արդեն` նախկին բախտակիցները` Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան: Բարիքները, բնականաբար, չեն թափվի նրանց գլխին` այդ երկրներին սպասվում է բարդ, զրկանքներով լի ճանապարհ: Փոխարենը ինձ համար ակնհայտ է, որ դա մեզ` հայաստանցիներիս համար միակ ճիշտ ճանապարհն է:

Ռուսաստանին, բնականաբար, մեր անդամակցությունը Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը պետք չէ: Սեպտեմբերի 3-ը, ինչպես իրավացիորեն նշում են քաղաքագետները, «ուղղված էր» ոչ թե մեզ, այլ Ուկրաինային: Վերջինս, սակայն, մեծ զոհողությունների գնով դիմացավ: Մենք` ոչ: Մեզ մնում է մխիթարվել ֆուտբոլում Ռուսաստանի անհաջողություններով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (51)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Կարծում եմ` այն միտքը, որ Ռւսաստանին Հայաստանը պետք չէ, այնքան էլ ճիշտ չէ. այսօր Ռուսաստանը քիչ ընկեր ունի, և մեկը չորսի -հինգի 20-25 տոկոսն է, գոնե թվաբանորեն; Հետաքրքիր է` ինչ կաներ Ռուսաստանը, եթե մենք հրաժարվեինք մտնել ՄՄ. կկտրեր գազը, կկանգնեցներ ատոմակայանը և կփոխեր մեր նախագահին, թե կթողներ կգնար; Ըստ փորձի` կարծում էր կկառչեր; Ուրեմն մենք նրան պետք ենք, ինչպես պետք էին բալթյան երկրները, Վրաստանը, Ուկրինան և, ո՟վ է հաջորդը; Ավելի շատ է պետք, քան ոմանք կարծում են` բաժանելով Ռուսաստանի մեծությունը Հայաստանի փոքրությանը; Հետաքրքիր է` որքանով են համաչափ այդ “պետկությունը” և Ռուսաստանին ներկայացվող Հայաստանի “պահանջները”, և արդյո՟ք մեր կառավարությունը կարողանում է պահպանել այդ երկուսի հաշվեկշիռը; Մյուս կողմից` ամեն ինչի համար վճարել է պետք; Ղարաբաղի վերադարձի դիմաց մենք վճարեցինք շրջափակմամբ, փակ սահմաններով և այլ զրկանքներով; Որքա՟ն կլիներ ՄՄ-ից հրաժարվելու գինը; Չես իմանա, մինչև չփորձես;

  2. Աբո says:

    Պույ-պույ մկնիկի պատմություննա հիշեցնում 🙂

  3. Կարապետ says:

    Ռուսաստանը միշտ էլ հանձնել է Արցախը:
    Հայաստանի թշնամուն ամեն կերպ փորձում են ներկայացնել որպես, բարեկամ, «ռազմավարական դաշնակից» և այլն:
    «1992 թ. հունիսի 13-ին ռուսական բանակի 23-րդ դիվիզիան զավթեց և հայաթափեց Շահումյանի շրջանը՝ Հյուսիսային Արցախը հանձնելով ադրբեջանցիներին» – Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ Պավլիկ Մանուկյան
    https://www.youtube.com/watch?v=GvDG1q3c-wE

  4. Վիգեն says:

    Ինչու եք ատւմ Ռուսներին
    Երբ Դուք Ձեզ չեք համարում <>,Դուք <> ճիշտը չեք ասու
    մ:Այնքան ակնհայտ է Ձեր ռուսատյացությունը որ զարմանք է հարուցում,
    Դուք իմանալով աշխարաքաղաքական իրավիճակը, որպես գլխավոր խմբագիր և այլ կարեվոր տեղեկատվական միջոցների պատասխանատու,ի՞նչու եք, առիթ թե անառիթ ցեխ շպրտում ՌԴ-ի հասցեին:Համոզված եմ, կասեք <>:Ուրեմն շահն է խոսում Ձեր մեջ;Համոզված եմ,ՌԴ-ն <<բողոքելով տաքսու վարորդներից,Ձեր ատելությունն է ի նկատի ունեցել:
    Մեղմ ասած,Դուք Ձեր պաշտոններից ելնելով իրավունք չունեք:

    • Կարապետ says:

      Իսկ ի՞նչ ունենք Ռուսաստանին չատելու համար (ՉՇՓՈԹԵԼ ՌՈւՍՆԵՐԻ ՀԵՏ): Մեր ողջ պատմության ընթացքում մեր Հայրենիքը մաս մաս բաժանել ու վաճառել են մեր թշնամիներին ու այդքանից հետո էլի աշխարհագրական վիճա՞կ եք դեմ տալիս: Եղե՞լ է արդյոք, որ մենք շահենք ռուսի սապոկի ցեխը լպստելուց:

      • Արսեն says:

        Էս աչքիս արդեն սեպ ես խրում..)))..

      • Արսեն says:

        Նորից կետադրության ուշադիր չեմ եղել և ստացվել է՝, «սպանել չի կալելի ներել» տիպի բան (առանց ստրակետի հնարրավոր չի հասկանալ՝ սպանել թե ներել..)))..)
        Ճիշտ ուղղագրությամբ երևի՝
        Էս՜, սչքիս, արդեն սեպ ես խրում..)))..
        (նկատի ունեմ, որ քո գրածի համար՝ դու, ըստ Վոլինկինի, դեռ քրեական պատասխանատվության էլ կենթարկվես ..)))..)։

    • Garry says:

      Հարգելի Վիգեն, հոդվածագիրն իհարկե կարող է ձեզ պատասխանել, բայց ես կհորդորեմ, որ նա այդ բանը չանի, գիտեք ինչու՞, որովհետև դուք հարցի քնարկման համար պիտանի չեք, չափն անցնում եք, երբ Ա. Աբրահամյանին վերագրում եք ռուսատյացության և ինչ որ շահեր հեդապնդելու մեջ: Եթե դուք իրականում Վիգեն եք և ոչ թե պատվեր կատարող, ապա լսած կլինեիք ,, լրատվական դաշտում բազմակարծությունն ապահովելու նրա ունեցած դերի ու նշանակության մասին: Եվ փառք աստծո, որ նա պաշտոնյա չէ,, որովհետև նրա գործունեությունն ավելի մեծ նպաստ է բերում Հայաստանում հասարակական հարաբերություններում անտագոնիստական տրամադրությունների մեղման և տարատեսակ քաղաքացիական համաձայնությունների կայացման գործում: Իսկ եթե ինչ որ մեկն իրոք ատում է ռուսներին, ապա դա Ա. Աբրահամյանը չէ, այլ այն անձինք, ովքեր սովորաբար ունենում են աղավաղված պատկերացում ազգային հարցերում և մարդաբանության բնագավառում` թերի կրթութուն:

  5. nver says:

    էնպես եք խոսում կարծես ապրում ենք Եվրոպայի կենտրոնում ու երկրում աշխատատեղերի քանակից տեղ ու դադար `չկա .դրան էլ գումարած նավթի ու գազի անհաշիվ պաշարներ Պատկերացնում եք որ Ռուսաստանից սկսեն համատարած արտաքսումներ ինչ վիճակում կլինենք էլ չեմ ասում Ղարաբաղում թուրքերի ակտիվացում Ցավալի է բայց փաստ

    • Կարապետ says:

      Ըստ քեզ ռուսը գալուա քո տեղը կռվի՞:
      Սարդարապատն էլ ե՞ս ռուսի շնորհիվ հաղթել: Թե՞ էն ժամանակվա թուրքը թուրք չէր:

      • nver says:

        մեր տեղն չի կռվել ու չի կռվի, բայց թուրքի կողմից մեր դեմ կռվել է ու կկռվի,եթե իր շահին պետք եկավ Հետո էլ իմ ասացներն չի վերաբերվում ռուսներին գովերգելուն, այլ նրա շահերին չհակադրվելուն Իսկ ով հակադրվում է նա կորցնում է Վրաստան-Աբխազիա և Օսեթիա, ՈՒկրաինա- Ղրիմ,Դոնեցկ ու Լուգանսկ, Մոլդովա-Մերձդնեստր Իսկ որ թուրքն թուրք է մնացել դա փաստ է և առավել ևս պետք է զգույշ լինել Իհարկե Սարդարապատում հաղթել է հայ ժողովուրդն ու կարծեմ իմ գրածում ռուսների փրկիչ դերի մասին չէի գրել ոչինչ ու պետք չէ անտեղի մեղադրանք ներկայացնել

      • Վիգեն says:

        Այնպիսի տպավորություն եք թողնում,որ թվում է թե բոլոր մեկնաբանողները միևնույն մարդն են:
        Ես մեծ հաճույքով Ձեզ կբացատրեի:
        Այո, աշխարհում ընդանում է խմորումներ,ՌԴ-ի և մնացյալ աշխարհի միջև,որտեղ գլխավորը ԱՄՆ-ն է իր ՆԱՏՕ բլոկով,որտեղ Իսրաելը գաղափարախոսն է,Թուրքիան դրոշակակիրը:
        Մի ցանկացեք որ պատերազմը Հայաստանից սկսվի:

  6. Զավեն says:

    Ռուս ևԵվրոպացի սիրենաների երգն այնքան անուշ է;Օրփեոսի նվագը կփրկի մեզ:ՃՃՃՃՃՃՕրփեոս ուր ես??? Չկա :

  7. Զավեն says:

    Պարոն Աբրահամյան,եթե Ձեր ծնողները այդպիսի ընկերներ ունեին,ինչու եք Դուք ռուսական դպրոց հաճախել:?Եթե իմ ընկերոջն ինչ-որ մեկը ցավ պատճառի,նա կդառնա իմ թշնամին:Ես չունեմ կրկնակի ստանդարտներ:Ես չեմ կարող չկիսել իմ ընկերոջ ցավը,նույնիսկ եթե չեմ կարծում,որ դա ճիշտ է:Ընկերը դա շատ մեծ արժեք է:Ինչպես կարելի է ընկերություն անել մեկի հետ,որը ուղղակի սարսափում է,ռուս բառից և իր աչքի առաջ վերցնել երեխային և տանել ռուսական դպրոց:Ես Ռուսաստանին նորմալ եմ վերաբերվում,բայց Թուրքիային վերաբերվում եմ այնպես ինչպես Ձեր ծնողների ընկերը`Ռուսաստանին,ու ես ապուշ կկտրեի եթե իմ ընկերը իր երեխային տաներ թուրքական դպրոց:

  8. Կարո Մելիքյան says:

    Դժբախտաբար,թե «բարեբախտաբար»,մենք գտնվում ենք,Ռուսաստանի կողմից կազմած մի ցուցակում,որ համարն ենք՝դա արդեն ռուսները կիմանան,որոնց նրանք վերաբերվում են մեծ խանդով ու մենտորությամբ եւ ցանկացած իրավիճակային փոփոխության ( ներառյալ նախագահական ընտրությունները) դեպքում,բաց չթողնելով առիթը,ատամները սրելու ու քլնգելու։ Աֆրիկայում եւ եվրոպաի մի մասում՝ատամը չկտրեց,ասիական երկրներից մի մասն էլ ձեռքից բաց թողեց,այնպես,որ մենք չափից ավելի ենք ռուսի քթի տակ ու ամեն մի գրիպոզնի փռշտոց, մեր վրա զգալու ենք եւ մեծ պրոֆիլակտիկ աշխատանքներ պիտի տարվի,որպեսզի հիվանդություններից զերծ մնանք,փորձել պատուհանը չփակել դեպի Եվրոպա։
    ՈՒ ամենակարեւորը, չկորցնենք մեր արժանապատվությունը,նկատի ունեմ հայ ժողովուրդը՝առաջավոր մտավորականությամբ հանդերձ,քանի,որ մեր իշխանավորները վաղուց էն երես թեքել ժողովրդից եւ նրանց պահվածքը ,արժանապատիվ լինելուց շատ ու շատ է հեռու։

  9. Վիգեն says:

    Հազար ափսոս. պ,Աբրահամյան,դուք իրավունք ունեք ձեր շահերից ելնելով ատել ՌԴ-ին;բայց երբ դուք և ձեր արբանյակները քարոզում եք ատելություն, դա անթուլյատրելի է, նույնիսկ հակասահմանադրական:Ես մարդ եմ,որ 21 տարի ծառայում եմ, ամբողջ կյանք եմ նվիրել ՀՀ-անը: Գիտեք ինչ տարբերությու կա մեր և ձերոնց մեջ…Մենք ունենք պարտավորություններ,մենք օրը սկսում ենք Հիմնը երգելով,մեր խնդիրը հանուն հայրենիքի զոհվելն է:
    Իսկ դուք ունեք իրավունքներ.ազատություններ,և ձեր իրավունքն է ատել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են անգամ զոհվելու Հ.Հ-ն թշնամիներին պատժելու համար:
    Դուք, ավելի լավ կանեք դառնաք դեպուտատ,իսկ որպես գլխավոր խմբագիր դուք վտանգավոր եք:
    Մեկ ել նշեմ. բոլոր մեկնաբանողները մեկ կամ երկու մարդկանց ձեռագիր է:

    • каринэ says:

      Սկզբից որոշեցի ձայն չհանել, բայց դուք ինձ արդեն համբերությունից հանեցիք: Դուք գոնե ձեր երկրի պատմությունը գիտե՞ք;Ոչ այն , որով սովետական դպրոցում են ձեզ զոմբիացրել, այլ իրական պատմությու՞նը : Հույս չունեմ, որ սկզբնաղբյուրները կնայեք; Թե չէ, մի երկուսի անունը կտայի;Որ նայող լինեիք, մինչև հիմա նայած կլինեիք: Բայց քարտեզը նայելը դժվար բան չի: Վերցրեք 1812 թվի Հայաստանի քարտեզը՝ երևի գիտեք, թե դա ինչ թիվ է:Մի լավ նայեք: Եվ նայեք այսօրվա մեր քարտեզին: Որ բաց աչքեևով նայեք, էլ էտ միֆական բաները չեք բարբաջի… Քարտեզների համեմատությունը պերճախոս ցույց է տալիս, որ ինչքան ռուսներից հեռու մնաս, էնքան քիչ հող ու մարդ կկորցնես: Իսկ հարցի միյուս կողմը՝ դու գտնում ես, որ քո սիրտը այս երկրի համար ավելի շատ է ցավում, քան Արամ Աբրահամյանի՞նը: Ու դու, բոլորովին քո երկրի պատմությունը չիմանալով, կարող ես նրանից Ճիշտ եզրակացություններ անե՞լ:

      • Տիգրան says:

        Կառըչկա ջան, անունդ ինչո՞ւ է каринэ, ես ռուսներից հեռու չեմ, բայց շատ զգույշ եմ: Անունս էլ գրում եմ հայերեն:

        • каринэ says:

          էությոնը թողած սենց թիթիզ բաների հետևից ես ընկնում ու թիթիզ բաներ ասում: Ըստ էության բան չունե՞ս ասելու: Անունս անգլերեն էլ կարող եմ գրել, անունս դրանից չի փոխվումԼ

          • Տիգրան says:

            Ասելիքս էլ հենց էդ ա…ռուսերեն կամ անգլերեն, այսինքն ՝ տերերից մեկի լեզվով: Հանկարծ հայերեն չլինի: Վիրավորվելու փոխարեն, գիտակցիր ու շտկիր սխալդ: Անունդ չի փոխվում գրելուց, այո, էությունդ ա փոխվում:

          • Արսեն says:

            карине, մյուս անգամ անունդ հայերեն գրի, տեսնենք էլ ինչ է ասելլու…)))…
            ՏԻԳՐԱՆ, «Օրհնվի են սհաթը…» գրված է հայերեն, «դասականի» կողմից՝ դրա համար պաշտիր «մեծերին» և անընդհատ օրհնիր..))).. իսկ «ты раб, ты трус, ты армяни…»-ը գրված է ռուսերեն՝ ոչ կարդա, ոչ բանի տեղ դիր ..)))..
            Ռուսներին էլ կասես.՝ Մինչև հայերեն չթարգմանեք՝ ես դա հրաժարվում եմ կարդալ և ռեակցիա տալ, այ, Հայերեն գրված է «օրհնել…» օրհնում եմ, իսկ ձեր ռուսերենը ինքներդ՝ կարդացեք, և այդպես էլ (կամ ինչ ուզում եք) արեք։ Ես հայրենասեր եմ, ռուսամոլ կամ որևէ օտարամոլ չեմ, հայերեն գրե՜ք»..)))..

    • Արսեն says:

      Պարոն, Վիգեն ջան ..))).. Աշխարհի «խելքը գլխին» երկրներում (անկախ տնտեսական զարգացվածության մակարդակից) զինվորականներին արգելվում է մասնակցել որևէ ներքաղաքական երևույթների (կլինեն բողոքներ, ցույցեր, քննարկումներ… ըստ որում արգելվում է երկուսն էլ՝ և՜ բողոքելը, և՜ բողոքները ճնշելը, քննարկումներին՝ կողմ կամ դեմ կարծիք հայտնելը…)։
      Գիտեք ինչու? Համոզված եմ, որ որպես զինվորական երբեք գլխի չեք ընկնի…
      Որովհետև, ցանկացած երկրի ցանկացած զինվորական, ցանկացած պահի հենց բերանը բացում է՝ այնտեղից սպառնալիքներ են դուրս գալիս։ Ւսկ դա մտածելու, քննարկումների, ինտելեկտուալ առաջընթացի վերջն է։
      Որպեսզի պատկերավոր ընկալես, զինվորականը՝ տան հանգստությունը պահպանվող շունն է, իրա բնում իրան հաց են տալիս, բունը մաքրում են, իրեն եթե պետք է՝ բուժում են… որ դրսի չար տրամադրված անցորդների վրա հաչա, ցանկապատից ներս մտածներին էլ՝ պատառ-պատառ անի։ Բայց տուն չպետք է մտնի։ Հենց տուն մտավ՝ տոնը դառնում է «շան տուն», այդ տնից «շան հոտ» է գալիս… Եվ այդ տան և ընտանիքի նկատմամբ մինչ այդ բարի տրամադրված մարդիկ, այլևս, այնտեղ չեն մտնում։
      Զինվորը անհրաժեշտ է, որ դրսի աշխարհից ներսում ընթացող քննարկումները պաշտպանի, ոչ թե դրանց մասնակցի (իսկ դրանք՝ պետք է լինեն անընդհատ, մտքերի բախումը անհրաժեշտ է, թե չէ, զարգացման մասին՝ մոռացի)։
      Ւնչ վերաբերվում է, որ դու քո օրը սկսում ես երկրի հիմնը երգելով, լավ ես անում՝ երգի։ Բայց հիմնի տեքստի հետ՝ գործ չունես։ «Քաղաքացիականները» կհավաքվեն, կքննարկեն, ուղին կորոշեն՝ դրան համապատասխան հիմն կգրեն, տեքստը անգիր կսովորես և կերգես։
      Բայց, վայը տարել է այն երկրին, որտեղ զինվորականներն են որոշում հիմնի տեքստը, կամ մասնակցում են տեքստի գրման աշխատանքներին ..)))..

  10. Hakob says:

    հիրավի “դարակազմիկ” ինքնախոստովանանք էր /մեջի անհավատալի խոսքերը – սերը դեպի ռուների ու Ռուսաստանի իհարկե հանած /
    այս ձեր գրառումը կպահեմ իմ թոռների ու ծոռների համար, որ եթե հանկարծ հարցնեն, թե ինչով էին զբաղված “դեմոկրոտ” “լիբեռաները” Հայաստանում այս թվերին, որ ես իրանց համարում եմ ազգային-դավաճաններ, սկզբի համար կտամ կարդալ ձեր այս գրառումը… էսպես ասած տաքացման համար:
    էլ հարցեր չի մնա, թե ոնց էր “գաղափարակիր” Վասակը Հայաստանը փորձում ավիրել:
    շարունակեք նույն ոգով – մխիթարվել:

    • Արսեն says:

      Ենթադրում ես, որ թոռներդ էլի քո խելքին են լինելու և էլի քո գործով են զբաղվելու?..)))… Քո կյանքը ինչպես ուզում ես տնորինի, կարող ես իրականությանը չհամապատասխանող բաները՝ ինչքան ուզում ես (մենակ Կիսիլյովի նման՝ Արգելելու, ոչնչացնելու, գնդակահարելու և այլ երկրների վրա ատոմային ռումբեր գցելու կոչեր չանես …))).. )։ Ամեն մարդ Գեբելս չի, որ ընտանիքի բոլոր անդամներին իր հետ ոչնչացնի…)))..
      Դու էլ Գեբելս չես, ընդհամենը «Hakob»-ն ես։ Ախորժակդ, համապատասխան չափով՝ չափավորի…)))…

  11. Աբո says:

    Տարածաշրջանում երկու թշնամի ունենք,հիմաել ռուսների հետ թշնամանանք,հետոել վրացինեի, (Ջավախի հարցով),ավելի լավ կլիներ բարեկամներ փնտրել:Այնպիսի տպավորություն է,որ կան մարդիկ որոնց համար՝ որքան վատ,այնքան լավ:

  12. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ինձ թվում է, տղաներ, գործը կհասնի պենալներին

  13. Hakob says:

    չեմ կարողանում մխիթարանքի խոսքեր գտնել Արամի համար:
    Ռուսական ծանրորդները 6 ոսկի են նվաճել աշխարհի առաջնությունում:
    https://ria.ru/sport/20140628/1013981084.html

    • каринэ says:

      Իսկ քեզ միայն քո պաշտած ռուսների խոսքով կպատասխանեմ ” Рожденный ползать летать не может”: Մեկը որ ստրուկ ա հոգով, կուզենա , որ սերունդներն էլ իր նման ստրուկ մնան: Ու տիրոջ թերմածքով գոհ մնան ու պատմության կլոականերում քաշ գան: Թո՛ւ ուղղակի, մարդու զզվանքը գալիս ա: Մարդ էլ ուրիշի ազգը իրանիցից շատ սիրի:

  14. Ruben says:

    Նախկինում քիչ էի ուշադրություն դարձնում շրջապատի մարդկանց վարքագծի ,մտածելակերպի ու ապրելակերպ վրա: Տեղ կար հարմարվում էի շրջակա միջավայրին՝ ինչպես մեծ մասը,
    տեղ էլ կար չէի հնազանդվում գերակայող պայմաններին: Ինձ համար պարզ էր, որ Խորհրդային Հայաստանում “ազատություն” կոչվածը բավարար չէ ազնիվ աշխատանքի եւ հետագա զարգացման համար:
    Որոշեցի գնալ բանակ եւ սովորել ռազմական մասնագիտություն: Նկատեցի շատ բան: Սովետական Ռուսաստանում “ազատությունն” ավելի շատ էր: Մարդիկ ապրում էին այլ կերպ: Բան կար, որ ընդունելի էր, բան էլ կար, որ հակասում իմ էությանը: Զինվորական ծառայության ընթացքում նկատեցի դասակարքգում՝ առաջին տեղում էր (ուներ արտոնություն) ռուսը, հետո ուկրաինացին եւ բելառուսը, վերջում մնացած ԽՍՀՄ ազգերը:
    Հայերի մեծ մասը ծառայում էին շինարարական գումարտակներում (Հայաստանի կաշառակեր զինկոմների շնորհիվ), խլեբարեզ (хлеборез), տնտեսության դասակում (хозвзвод) պահակ, երաժշտական
    դասակում (музвзвод), каптерщик, писарь, եւ այլն:
    Հարցրեք վարչապետին, նա որպես ի՞նչ է ծառայել,
    նախորդը ինչու՞ է ընդունվել №14 տեխնիկական ուսմնարան,
    ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող Վ. Սարգսյանն ինչու՞ է ձեռք բերեր “սպիտակ” (հաշմանդամի) ռազմական քարտ (“белый” военный билет) եւ այլն:
    Այս ամենի հետեւանքները դարձան այն, որ Վ. Այվազյանի տեղը Վազգեն “հայտնվեց”, Չաուշի տեղը՝ Մանվել, Մովսեսի տեղը՝ Լեւոն ու Պարույր, Հուսիկի տեղը՝ Սերժիկ եւ այլն:
    “Արաբո”-ի Մանվելը ՀԱԲ- ի Արամոյին վկա չի բերում, իսկ Խզմալյանը լռում է:
    Ի՞նչն էր պատճառը, որ այդքան երիտասարդ զորակոչիկներ զոհվեցին:
    Վազգենի հավաքած “մահապարտներ”-ը ու՞ր հասան և ինչպե՞ս, թե՞ կռվողի պակաս կար:
    Ինչու՞ Մոնթեն չգիտեր պարտություն, փառք էտ տղուն:
    Ինչու՞ Արծվաշենի նախկին բնակիչները փառք չեն տալիս Սարգսյանին եւ Պետրոսյանին ծննդավայրից “ազատվելու” համար: Գնացեք, ծնկի եկած, ու մոմեր այրեք Աստծո տունը լքած տերտերների փեշին: Ես ձեզ Հայ ասողի…
    Էլ չեմ ուզում խոսել:

  15. Լավատես says:

    Երբ տեղացի սլավոնների հետ սլավոնական ճգնաժամի մասին ենք խոսում, ես իրենց հասկացնում եմ, ասում եմ, ձեր մեջ էնքան ոչ սլավոն զիբիլ կա խառնված սլավոնի անվան տակ, որ դրանք են ջուրը պղտորում ու նման բաներ։ Հիմա մտածում եմ, բա մեր՝ հայերի ճգնաժամը ինչի՞ հետ է կապված, մի՞թե մեր մեջ էլ կան ոչ հայ երեւույթներ…

  16. Կարո Մելիքյան says:

    Որպեսզի թյուր կարծիք չստեղծվի,թե ես՝իբր ռուսամետ չեմ,այո,այո ես հայամետ էմ,եւ ռուսամետ էմ այնքանով՝որքանով ռուսաստանը հարգում է Հայության շահերը։
    Այսօր Ռուսաստանը հարգում է Հայությանը այնքան,որքան իրեն է պետք,այլ ոչ թե հակառակը։
    Ռուսաստանը կաղաչեր,ոտքերը կընկներ Թուրքիաի,որպեսզի նա թույլատրեր,որ ռուսական բազաներ
    ունենար թուրքական տարածքում,կամ տարածաշրջանի որեւե երկրում։Մի հատ քոսոտ գաբալա չկարողացան պահել ազերիների հողում եւ բազարը,ինչ եք կարծում ինչումն էր,եթե ազերիները համաձայնեին մի 100-150 միլ.դոլլ.Ռուսաստանը գնալու էր դրան,բայց ազերիները որոշել էին ազատվել դրանից։Վրաստանը….Ազգերը հասկացել էն,որ Ռուսաստանի քայլերը բխում էն միայն իր շահերից,ժամանակն է թոթափվել ուտոպիաներից։Ես շատ էմ սիրում ռուս ժողովրդին,բայց ոչ Ռուսական մեծապետական կայսրությանը։

  17. Արսեն says:

    Hakob մտա քո ցույց տված սայտը, ձախ կողմից արդեն 16 «լայք» կար։ Դու հո չես մոռացել սեղմել? ..)))… Եվ հետո, ով ասաց որ Ռուսները պետք է ամեն տեղ պարտվեն?
    (Եթե Ա. Աբրահամյանը՝ դա սրտիդ մոտ մի ընդունի… ինքը մեկ Ռուսներին է խփում, մեկ «հակառուսներին», ըստ իրա պատից կախված գրաֆիկի) ։..)))…

  18. Զավեն says:

    Հայերը լուրջ կախվածություն ունեն ռուս աղջիկներից,իսկ գազ,նավթ,փող,պաշտպանություն,դրանք հնարած բաներ են:))))))Հայերը իրոք սիրում են ռուսներին,համենայդեպս նրանց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:ՃՃՃ

  19. AP says:

    ինչ են քաշում խեղճ ոտքերը(ժողովուրդ),հիմար գլխի(իշխանություն)երեսից։Մի առիթով Արա Աբրահամյանը գրել էր,որ մենք հայերս որպես լիարժեք ազգ չենք կայացե։Սկզբում մտածեցի էլի մի «մասոն»(ըստ մեր հասարակության)։Բայց պրոցեսորս(ուղեղ) հովացնելուց հետո սկսեցի ջանադրաբար հաշվել ազգաին արժեքներ որոնց մենք հետևում ենք,պահպանում ենք,–––––––։Մեր խնդիրը մեր մեջ ա,ու կարևոր չի թե ռուսն ու եվրոպացին ինչ տափուկ խաղեր են տալիս։Ջհուդների բախտը նրանով ա բերել,որ Դավթի ու Սողոմոնի պես առաջնորդներ են ունեցել։ՄԵԶ ԱԶԳԱԻՆ ԱՌԱՋՆՈՐԴ Ա ՀԱՐԿԱՎՈՐ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Արա Աբրահամյանր գուցեեւ գրել է,չնայած կասկածում եմ, որ նա ի վիճակի է մի բան գրել:Բայց ես չեմ գրել, որ մենք չենք կայացել որպես ազգ:

      • каринэ says:

        Իսկ ինձ թվում է, ԼԻՈՎԻՆ չենք կայացել: Մեր ազգը ինձ հիշեցնւմ այն երեխային, որ ուզում է ԻՐ ընտանիքը կազմելուց հետո էլ ծնողների հետ ապրել: Դե լեզուն կարճ կլինի, իրավունքները պակաս կլինեն, չի ունենա ԻՐ լիարժեք, կայացած ընտանիքը, բայց պատասխանատվությոնն էլ քիչ կլինի: Մի բան նենց չեղավ կասի՝ ես ոնց էս հարցը լուծեմ, մամաս չի ուզում, ոնց իրա կամքին հակառակ գնամ,իրանց տանն ենք ապրում, իրանց հացն ենք ուտում:Սենց բաներ:

  20. Vardan says:

    Կարապետ says
    Իսկ կասեք, թե առհասարակ ով չի հանձնել Արցախը, և երաշխիք տալիս եք, որ որևէ երկիր չի հանձնի Արցախը: Ասենք, օրինակ, տվյալ երկրի նավերը չկարողանան բարձրանալ Արցախի լեռները և,,,,
    Արցախը չհանձնելու համար նախ թող արտերկրի տաուկ անկյուններում բնավորված բնիկ արցախցիները բարեհաճեն իրենց սիրասուն զավակների հետ մշտական բնակություն հաստատել Արցախում, հետո նոր կարելի է ենթադրություններ անել:

  21. Spartak says:

    Անտանելի խառնաշփոթ է:Հանգստացեք:Միայն հրաշալի էր Աբրահամյանի պենալի գաղափարը:

    • Արսեն says:

      Հնարավոր է, որ Աբրահամյանի գրառումը ամենահրաշալին լինի (քննարկումը ցույց կտա)։
      Բայց ամենաանիմաստ և ոչինչ չտվող գրառումը՝ քոնն էր։

  22. Վիգեն says:

    Ներեղություն պ.Աբրահամյան,թեև Դուք պետք է,որ զգայիք, որ իմ տողատակերում միայն երկրում տիրող վտանգավոր իրավիճկն է հուշում:Տեսեք.Ժառանգության ընդունած գործելակերպը,նրանք ձգտում են միայն իշխանության,ուրշ ոչինչ:Նրանք չեն ներկայացնում իրեց ծրագիրը -ազգային անվտանգության,սոցիալ-տնտեսական,արտաքին և ներքին քաղաքական կուրսը:
    Ինձ թվում է,որ յուրաքանչյուր քաղաքական ուժ,ով ձգտում է իշխանության պետք է ունենա գաղափարախոսություն և ծրագիր,որոնք հետևյալ հարցերը պետք է պարունակեն..
    1.Հաստատել հարատև խաղաղություն:
    2.Ունենալ տրանզիտ ճանապարհներ,երկաթգծեր,ելք դեպի ծովեր:
    3.Միավորել երկփեղկված եկեղեցին:
    4.Ստեղծել իրավական սոցիալական պետություն:
    Ո՞վ է ասել.տվեք ինձ հենման կետ,ես աշխարհը շուռ կտամ:Դեռ վաղուց գտել են այդ<>,դա տեղեկատվական միջոցներն են:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ինչի՞ համար ներողություն, Ձեր տեսակետը միանգամայն կոռեկտ է շարադրված: Մի տեխնիկական նկատառում. լատինատառ չակերտի մեջ բառերը չեն երեւում: Դրեք, խնդրեմ, հայերեն չակերտ՝ « »:

  23. Норайр says:

    Читаю и диву даюсь. Армяне живут мифами. Абсолютное отчуждение от реалии современного мира. Складывается впечатление, что люди писавшие комментарии, последний раз в России были в конце 19-го века! Для них Россия мифическая страна. Сами русские провели опросы. Русские хотят ВСЕ территории СССР, Варшавского договора и Российской империи. ВСЕ! Русские НЕ ХОТЯТ жить с народами СССР, СНГ, ТС в единой стране. Более того. Требуют введение визового режима для граждан этих стран! Более того. Они не хотят жить в единой стране с инородцами из Кавказа, с евреями и другими нацменьшинствами России. НЕ ХОТЯТ! Когда пишете, что мы нужны России, для кого пишете? Для нас? Для русских? Имели они в виду то, что Вы думаете. Им важно то, что они думают. А думают они весьма “забавно”. Некоторые, как Жириновский, предлагают стерилизовать нацменов. Чтобы не плодились. Заметьте. Президент Путин моральную оценку этому предложению не дал. Видимо с “пониманием” относится к словам Жириновского. Похвалил его за хорошую работу и упрекнул, что своими предложениями дает повод ненужным страстям среди нацменьшинств. А ведь то, что предложил Жириновский, преступление против челово и фашизм. Фашизмом в современной России никого не напугаешь. Другие предлагают запирать инородцев в своих “резервациях”, а у кого их нет на территории России, отправить в восвояси. Хитрость вот в чем. Никто из правителей окончательно не высказался, что нас ждет “под крылом” России. Однако российские политики достаточно прозрачно намекают, что создание национальных республик в СССР была ошибкой, что сохранение однородности населения Армении была ошибкой. Более того. Многие считают, что было преступлением не доведения геноцида других народов СССР, при помощи высылки их в Сибирь и физического уничтожения. Какой вариант для нас выберут? Маленькие преступления рождают большие преступления. Уверен, сами пока не определились. Но логика средневекового хищника-захватчика и попытка уничтожения народов живущих на территориях, которые русские считают “своими”, подскажут как с нами поступать.

  24. Կարո Մելիքյան says:

    Պ.Վիգեն.-ձեր նշած՝«երկրում վտանգավոր իրավիճակ է», ստացվում է ,որ ՀՀԿ-ն ընդհանրապես կապ չունի …իրավիճակի հետ,այլ մեղավոր էն այն կուսակցությունները,որոնք քննադատում էն այդ երեւույթները, շատ կներեք,դա առնվազը՝քաղ.-տհասության վառ օրինակ է,դուք «վհուկների»վորսին էլ դեմ չեք լինի։
    Մեկ էլ ,որսի մասին։ Համացանցում միայն դուք չեք,այլ գործում էն տարբեր,պխտոր ջրում ձուկ որսացոներ,այնպես որ,պ. Վիգեն.ձեր արտահայտած մտքերը՝այդ «ձկնորսների» բաղձանքների մեջ է մտնում.-սա իմիջայլոց։

  25. Արսեն says:

    Եվ էլլի, պարոն Վիգեն ջան..)).. Եթե անհանգստանում ես, որպես զինվորական ինչ ես անելու?
    Ասեմ. չես կարող փակվել քո շտաբում և, ինքդ քեզ, միայն անհանգստանալ… ինչ-որ բան պետք է անես։ Որպես զինվորական, որի գործելու եղանակները (հենց գոյության իմաստը) կրակել, սպանել, թշնամուն վախեցնել, լռեցնել և ոչնչացնելն է՝ հենց դա էլ անելու ես, բայց ներքին կյանքում։ Զինվորականի մոտ «անհանգստությունը» թարգմանվում է՝ մարտական հերթապահության սահմանմամբ, և հերթապահներին՝ «առանց նախազգուշացման» կրակելու իրավունք տալով։ Հրամանով ապրող մարդը ամբողջ հասարակության համար է սահմանում հրամանով ապրելու ռեժիմ։ Բայց վարվել այդպես՝ նշանակում է՝ երկրի «հերը անիծել»։
    Այնպես որ, նույնիսկ եթե քննարկումներին չմասնակցելու հրաման չունես, ցուցաբերիր քաղաքացիական հասունություն և քննարկումներին մի մասնակցիր։ Կգնաս թոշակի, հրաման տալու իրավունք էլ չես ունենա՝ կարծիքդ կհայտնես։ Եվ մի «անհանգստացի», քանի դեռ անհանգստանալու հրաման չունես։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30