Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարները հետ կվերադարձնեն. «Ա1+» (Տեսանյութ) 

Հուլիս 07,2014 12:46 Share

2014 թ հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները՝ մասնակիցների ներկայացրած համապատասխան դիմումների հիման վրա վերադարձվում են նրանց։ «Կուտակային համակարգ. Փոփոխություններ եւ նոր հնարավորություններ» դասընթացի ժամանակ նշեց Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը։

Դիմումները մասնակիցները կարող են ներկայացնել Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիային 2014 թ սեպտեմբերի 1-ից մինչեւ տարեվերջ։
«Բայց գումարները կսկսեն վերադարձվել 2015 թ հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում»,- նշեց Կորյուն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ-ն հաստատեց «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ եւս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ:

 

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել