Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան` հայտնի ֆիլմի նմանողությամբ. «Նաջարյանի խոսքն ինձ համար օրենք է»

Հուլիս 07,2014 18:30

Վերջերս  Ազգային ժողովի ՀՀԿ-ական  նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը խստացնելու նախաձեռնությամբ։ Ըստ այդմ, ի թիվս այլ սահմանափակումների,  ԱԺ  նախագահը ցանկանում է, որ խորհրդարանի աշխատանքները լուսաբանեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողները։

Aravot.am-ը ԱԺ  պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանից մեկնաբանություն խնդրեց մասնավորապես 5 տարվա «նորմի» պարտադիր լինելու վերաբերյալ, որը բնավ լրագրողական պրոֆեսիոնալիզմի հետ կապ չունի:

Պարոն Սահակյանը հարցի պատասխանը հետաձգեց  պատճառաբանելով իր՝ Հայաստանից բացակայելով ու խոստացավ Երեւանում լինելուն պես համապատասխան մեկնաբանություն անել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը (լուսանկարում) եւս խուսափողական  դիրք բռնեց՝ դարձյալ պատճառաբանելով իր՝ Հայաստանում չլինելը: Նա հարցրեց, թե ինչո՞ւ հենց ինքը պետք է պատասխանի այդ հարցին: «Ով էդ որոշումը կայացրել է, իրեն հարցրեք»,-ասաց նա: Երբ նշեցինք, որ ինքն էլ է նույն խմբակցությունը ներկայացնում, ինչ ԱԺ նախագահը, նա հայտարարեց. «Եթե ԱԺ նախագահությունը գտել է այդպես ճիշտ է , ուրեմն ճիշտ է»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031