Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն անհանգստացած են Էրդողանի հնարավոր նախագահությամբ. Todays Zaman

Հուլիս 07,2014 19:43 Share

Հայերն անհանգստացած են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահի ընտրություններում հնարավոր հաղթանակից, քանի որ նա վտանգավոր է Հայաստանի անվտանգության և ապահովության համար, գրում է «Թըդեյս Զաման»-ը:

Թուրքական թերթը նման եզրահանգման է եկել՝ զրուցելով Տարածաշրջանային հետազոտությունների տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ, որը թեև կարծում է, որ Էրդողանը դինամիկ և սիրված քաղաքական գործիչ է Թուրքիայում, սակայն բևեռացված է.

«Նա հայերի և հայերի հարցի մասին խոսելիս հաճախ օգտագործում է ծայրահեղ ագրեսիվ և ռազմատենչ լեզու», – ասում է Կիրակոսյանը՝ նշելով, որ այդ լեզուն միայն հայերի մասին խոսելիս նա չի կիրառել, այլև Իսրայելի և Արևմուտքի, – «Նա ընկալվում է որպես Ադրբեջանի ցայտուն դաշնակից և հայերի թշնամի, չնայած [2014թ.] ապրիլ 24-յան իր ճառին (այդ հայտարարությամբ Էրդողանը ցավակցություն էր հայտնել «1915թ. դեպքերի» ժամանակ զոհված հայերի ժառանգներին, խմբ. )»:

Հայ-թուրքական հարաբերությունների գծով փորձագետ Ալին Օզինյանի պնդմամբ, Էրդողանի ապրիլին արած հայտարարության համար չէ, որ որոշ հայեր կողմ են Էրդողանին: Ըստ նրա, Էրդողանի վարչակազմին դեռ պետք է հաջողվի լուսաբանել և քննել Հրանտ Դինքի, Թուրքիայում սպանված հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչիի և Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայերի վրա հարձակումների գործերը

Օզինյանի կարծիքով, այդ հայերը ավելի շուտ ցանկանում են Էրդողանին տեսնել նախագահի պաշտոնում, քանի որ ընդդիմության մեջ ընտրություն չունեն, որոնց փորձագետը որակում է՝ «Քեմալիստ» Ժողովրդա-հանրապետական կուսակցություն և «ահազդու» Ազգային շարժում կուսակցություն:

Թուրքիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին: Առաջին անգամ Թուրքիայի առաջնորդին ընտրելու է ժողովուրդը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել