Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Կարևորում եմ ԶԼՄ-ների դերը, որ ավելորդ լարվածություն չստեղծեն, ինչը կարող է խուճապ առաջացնել». «Իրատես de facto»

Հուլիս 15,2014 11:26

Հատված ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ (էթնոհոգեբան) հարցազրույցից:

– Վերջին շրջանում բավականին լարված իրավիճակ է սահմանային գծում, զոհեր են լինում, գնդակոծվում են հայկական գյուղերը։ Սրան զուգահեռ հայկական կողմը սկսել է խոսել պատերազմի վերսկսման վտանգի մասին։ Այս ամենը հոգեբանորեն ինչպե՞ս է անդրադառնում հանրության վրա։

– Խուճապի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ցանկացած խուճապ կործանում է։ Մենք միշտ պիտի նկատի ունենանք, որ պատերազմն ավարտված չէ, ընդամենը զինադադար է։ Այնպես որ, սահմանային ռեժիմի խախտման դեպքերը ցավալի օրինաչափություն են դարձել։

Ի տարբերություն Ադրբեջանի, մենք կատարվածի մասին օբյեկտիվ լրատվություն ստանում ենք, զոհերի մասին տեղեկանում ենք, ոչինչ չի թաքցվում։ Գաղտնիության շղարշ չկա, և մարդիկ ընկալում են իրականությունը ինչպես կա։ Ցավոք, մենք զոհեր ենք ունենում, բայց հստակ տեղեկություն կա, որ դրա տասնապատիկը ստանում Է հակառակորդը։ Ռուսերեն լավ արտահայտություն կա. «На войне, как на войне»։ Մեր զինվորները, մարտիկները սահմանին շատ ամուր կանգնած են։ Սա ասում եմ որպես ականատես, ով եղել է սահմանային գծում ու այնտեղից ավելի ուժեղացած վերադարձել։

Չեմ կարող մասնագիտորեն գնահատել իրավիճակը, բայց ակնհայտ է, որ սահմանները և՛ ռազմական, և՛ տեխնիկական տեսանկյունից պաշտպանված են։ Այն տրամադրությունը, որով մարտիկները տոգորված են, փոխանցվում է նաև քեզ։ Այս ամրության զգացումը քեզ ստիպում է ավելի հանգիստ տուն վերադառնալ։ Հեռվից իրադրությունը կարող է շատ ավելի սարսափելի թվալ, որն էլ հենց վախի մթնոլորտ է ստեղծում։ Բայց կա հոգեբանական օրինաչափություն՝ որքան տեղեկացված ես, այնքան ավելի ներհոգեկան ուժեր են արթնանում, ու դու դիմակայում ես վախին։ Այստեղ կարևորում եմ լրատվամիջոցների դերը, որ ավելորդ լարվածություն չստեղծեն, ինչը կարող է խուճապ առաջացնել։ Մենք պետք է սահմանին կանգնած զինվորներին թիկունք դառնանք։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031