Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Ռուսաստանը խաբեց Հայաստանին» (Տեսանյութ)

Հուլիս 15,2014 11:34

Օրերս ՌԴ-ն ներեց Կուբայի 30 միլիարդ դոլար պարտքը: Այս լուրը շատ է ուրախացրել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում բացատրելով իր ուրախությունն այդ առիթով՝ Ստեփան Գրիգորյանը հիշեց, որ երբ Հայաստանն 100 միլիոն պարտք ուներ, Ռուսաստանը մեզնից գործարաններ խլեց: «Կուբայից ոչինչ չեն վերցրել»,- ասաց քաղաքագետը`հավելելով. «Մեր հասարակությունը կհասկանա, որ ՌԴ-ն Կուբային 300 անգամ ավելի շատ է սիրում»: Ստեփան Գրիգորյանը հույս ունի, որ մեր հասարակությանը դա կզգաստացնի եւ կդադարեն այլեւս զգացմունքներով առաջնորդվել:

Երկրորդ լուրը, որը հայտնեց քաղաքագետը, որակեց`«տխուր»: Այն է`«Ակնհայտ է ՌԴ-ն մեզ խաբեց: Մինչեւ անցած տարի սեպտեմբերի երեքը մեզ խորհուրդ էին տալիս մտնել Մաքսային միություն: 12-15 միլիարդ գումար էին խոստանում, բայց…»: Սերժ Սարգսյանի ելույթը Հարավային Ամերիկայում, Ստեփան Գրիգորյանը համարում է իր ասածի ապացույցը: Հիշեցնենք, որ Ուրուգվայում Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին`նկատելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը`ոչ:

Aravot.am-ի հարցին`ի՞նչ անել հիմա, երբ ԵՄ Ասոցացման համաձայնագիրն արդեն պատմություն է, իսկ ՌԴ-ն խաբեց Հայաստանին, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ իր կարծիքով Հայաստանը պետք է վերադառնա ԵՄ Ասոցացման համաձայնագրին: Լուրջ կընկալվի՞ Հայաստանի այդ քայլը Եվրոպայում, թե`ոչ, քաղաքագետը գտնում է, որ կլինեն պետություններ, որոնք կաջակցեն մեր երկրին:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Կուբան այժմ մեծ դերակատարություն պետք է ունենա Ռուս-ամերիկյան հարաբերություններում՝ԱՄՆ-ի քթի տակ դաշնակից ունենալը ավելի մեծ արժեք ունի,քան մերն է:Այնպես որ,մեծ հայտնագործություն չեք արել…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031