Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդավառը միայն մեկը մյուսի վրա ջուր լցնելը չէ». Տեր Եսայի

Հուլիս 25,2014 13:04

Տեր Եսայի Արթենյանի խոսքով, այն շարժական տոն է ու կապված զատկական տոների շարժականության հետ:

« Տոնի հիմքում ընկած է Քրիստոսի պայծառակերպությունը, ինչպես ավետարանական պատմությունն է ներկայացնում Հիսուս Թափոր լեռան վրա պայծառակերպվեց: Տոնն առաջնորդում է վերափոխել մեր կյանքը, սրբագրել մեր կյանքից մեղավոր ցանկությունները՝ կատարելագործելով մեր հոգեւոր կյանքը: Քրիստոս վերցրեց երեք աշակերտներին, որոնք իրենց բնավորությամբ նաեւ մեզ հնարավոր ճանապարհն են տալիս պայծառակերպվելու: Պետրոսը հավատավոր մարդ է ընկալվում, Հովհաննեսը սիրող մարդու օրինակն է ներկայացնում, Հակոբոսը՝ համբերության: Սեր, հավատ, համբերություն սրանք այն առաքինություններն են, որոնցով կկարողանանք բարձրանալ առաքինության բարձունք ու ինչ-որ բան փոխել մեր կյանքում»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Տեր Եսային:

Վարդավառի օրը մեկը մյուսի վրա ջուր լցնելը ոչ թե եկեղեցական, այլ ժողովրդական ավանդույթ է. «Եկեղեցին երբեք ավանդույթների դեմ չի պայքարում, դրանք հոգեւոր ապրումներին ու զգացումներին չեն խանգարում: Բացասական երեւույթն է այն է, երբ մարդիկ կարծում են, որ վարդավառը մեկը մյուսի վրա ջուր ցողելն է: Շարունակում ենք անցյալի ավանդույթներով ապրել, բայց չէ որ կյանքը շարունակվում է: Կարեւոր է, որ կարողանանք նոր ավանդույթներ ձեւավորել»:

Նա նաեւ ասաց, որ պետք է կարեւորել տոնի բուն հոգեւոր խորհուրդը, որովհետեւ սա հոգեւոր տոն է. «Յուրաքանչյուր մարդու համար հոգու տոն է, կարեւորենք հոգեւոր խորհուրդը եւ հոգեւոր պատգամներին հետեւենք: Վարդավառի խորհուրդը անդրադարձ է ավետարանական պատմության, բայց հոգեւոր առումով լուրջ կոչ ու հրավեր յուրաքանչյուրիս: Շատ լավ պատկերացնում ենք, որ մեր կյանքում շատ փորձություններ կան, մոռանում ենք, որ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատվություն վերցնի իր կյանքի համար եւ այն ամենի համար որ մեր շուրջը տեղի է ունենում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031