Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոսը դեմ է Մովսես Գորգիսյանի աճյունը տեղափոխելուն

Օգոստոս 26,2014 15:52

«Եթե այնտեղ մարդիկ պառկած են, թող մնան, էլի»,- Aravot.am-ի հարցին՝ նպատակահարմա՞ր է, որ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը Ծիծեռնակաբերդից տեղափոխվի Կոմիտասի անվան Պանթեոն, այսպես պատասխանեց արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս):

Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է դիմել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Իսկ Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզան Գորգիսյանը Aravot.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն էր հայտնել`  պնդելով, որ նման հայտարարություններ անելուց առաջ՝ Հայրիկյանը նախ պետք է դիմեր Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամներին:

Գեներալ-մայորը չի ժխտում, որ հայերն իրենց «ադաթներն» ունեն, բայց նաև չի տեսնում տեղափոխման անհրաժեշտություն. «Այնտեղ մեր տղերքն են պառկած. մեր Միշան, Սամվելը: Դա ոչ թե այգի է, կամ մարզադաշտ, այլ դա այն վայրն է, որտեղ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 1915 թվականի զոհերին: Իսկ նրանք այն մարդիկ են, որոնք թույլ չեն տվել, որ երկրորդ անգամ կրկնվի այդ եղեռնը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. լյովա մարտիրոսյան says:

    պարոն Հայրիկյան մեկ-մեկ ընենց բաներ ես ասում, որ քեզ չի սազում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031