Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նախատեսված 200 թեքահարթակներից 100-ն արդեն կառուցվել է

Օգոստոս 28,2014 17:54

Հաշմանդամների ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով 2014 թվականի մայիս ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման ծրագիրը: Եթե նախորդ տարի 20 միլիոն դրամ էր հատկացվել, ապա 2014 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային բյուջեից հատկացվել է 40 միլիոն դրամ: Նախատեսված 200 թեքահարթակներից 100-ն արդեն կառուցվել է` սահմանված բոլոր չափանիշներին համապատասխան: Ընդ որում, դրանց տեղադրման վայրերն ընտրվել են հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամների հետ համատեղ: Թեքահարթակներ կկառուցվեն նաև Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգվող 23 փողոցներում:

Այդ ուղղությամբ մեկ այլ ծրագիր իրագործվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Երևանի քաղաքապետարանը մասնավոր ընկերություններին աջակցելու նպատակով նաև թեքահարթակների կառուցման նախագծեր է տրամադրում: Ներկայում գույքագրված 500 մասնավոր կառույցներից 215-ում թեքահարթակների ներկառուցման աշխատանքներն ավարտված են: Թեքահարթակների ներկառուցման շնորհիվ կյուրացվի նաև մանկասայլակներով անցնող քաղաքացիների տեղաշարժը: Հիշեցնենք նաև, որ Երևանի ավագանու որոշմամբ՝ բազմաբնակարան, բազմագործառույթ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակների կառուցումը:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031