Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Լավ կլիներ, որ Մշակույթի նախարարության հաշվեկշռում լիներ մարզահամերգային համալիրը». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 04,2014 11:44

Երգիչ Արթուր Իսպիրյանը՝ Մարզահամերգային համալիրի շուրջ ծավալվող գործընթացների մասին

– Համեմատած հայ երգիչ-երգչուհիներին, Դուք առավել տեղեկացված եք մեր
երկրում տեղի ունեցող իրադարձություններից։ Հետաքրքիր է՝ համալիրի ճակատագրի առնչությամբ ի՞նչ տեսակետ ունեք։

– Ասեմ, որ ես, լինելով մշակութային գործիչ, որեւէ դրական կամ բացասական վերաբերմունք չունեմ այս հարցի վերաբերյալ։ Լավ կլիներ, որ Մշակույթի նախարարության հաշվեկշռում լիներ մարզահամերգային համալիրը եւ իր բուն առաքելությանը ծառայեր՝ այնտեղ կազմակերպվեին համերգներ եւ այնպիսի իրադարձություններ, որոնք նախատեսված են այդ տարածքի համար։

– Ըստ Ձեզ, ռազմական գերատեսչության հաշվեկշռում գտնվելը որեւէ կերպ կխանգարի՞ Ձեր նշած իրադարձությունների կազմակերպմանը։

– Ես որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել, ինքս մտածում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե այն լիներ Մշակույթի նախարարության հաշվեկշռում, բայց եթե ՊՆ-ն է ստանձնել համալիրի տնօրինությունը, ուրեմն նախատեսում է այնպես անել, որ այս տարածքը դուրս չգա այն ենթատեքստից, որն առնչվում է մշակույթին, համերգների կազմակերպմանը։

Զրուցեց Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930