Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հերթական «թեժ» աշունն է լինելու. «Իրատես de facto»

Սեպտեմբեր 09,2014 11:49

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

– Ինչպիսի՞ն է լինելու «թեժ աշնան» այս տարվա տարբերակը՝ Ձեր գնահատականով։

– Հերթական «թեժ» աշունն է լինելու, ամեն տարի ընդդիմությունը խոստանում է թեժ աշուն, որովհետև ամռանը քաղաքական կյանքը նիրհում Է, իսկ աշնանը սկսվում է խորհրդարանի աշխատանքը և որոշակի ակտիվություն է բերում քաղաքական ասպարեզ։

– Ընդդիմության «12 կետերը» կարո՞ղ են դառնալ 2014-ի թեժ աշնան հանրահավաքային հիմք։

– Հայաստանում այնքան խնդիրներ կան, որ ցանկացած քաղաքական կուսակցություն ու քաղաքացիական նախաձեռնություն կարող են հանրահավաք անել։ Իշխանության քաղաքական օրակարգը շատ ավելի ընդգրկուն է, քան ոչ իշխանական ուժերի 12 կետերն են։ Ցանկացած երկրի համար աբսուրդ է, եթե իշխանությունն առաջնորդվի ընդդիմության ծրագրերով, կա կառավարության ծրագիր, կա նախագահի նախընտրական ծրագիր, որին հավանություն է տվել հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը, և ինչպես նորմալ երկրներում՝ մենք էլ պիտի իրականացնենք մեր ծրագրերը։ Բնականաբար, ընդդիմության առաջարկությունները, քննադատությունը մեզ համար շատ կարևոր են, բայց ասել, որ մենք պետք է առաջնորդվենք ընդդիմության ծրագրով, նվազագույնը անլուրջ է։ Մենք ունենք մեր ծրագիրը, որտեղ հաշվի են առնված թե՛ ընդդիմության, թե՛ փորձագետների, թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների առաջարկությունները։ Առավել քան անլուրջ է իշխանության հետ խոսել ուլտիմատումների, շանտաժի, վերջնաժամկետների լեզվով։ Կրկնում եմ՝ քաղաքական օրակարգում շատ ավելի կարևոր հարցեր կան՝ տեսնո՞ւմ են այդ հարցերը ոչիշխանական ուժերը, թե՞ ոչ։

– Իսկ կա՞ այսօր հրաշալի քառյակը՝ միասնական, միակամ ու պատրաստ միահամուռ պայքարի ոչ միայն 12, այլև այլ խնդիրների լուծման համար։

– Այդ հարցն իրենց ուղղեք, ակնհայտ է, որ քառյակը միավոր չէ, այլ համագործակցություն մի քանի կետերի շուրջ։ Առաջիկա ամիսների ամենակարևոր հարցը սահմանադրական բարեփոխումներն են։ ՀՅԴ-ն արդեն ասել է, որ համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են։ Մյուսները, թեպետ նախկինում հայտարարում էին, որ պետք է Սահմանադրությունը փոխել, հիմա, չգիտես ինչ է փոխվել, ասում են, որ սահմանադրական բարեփոխումներ պետք չեն կամ պետք են 2018-ից հետո։ Բայց նախընտրական ժամանակը շատ վատ շրջան է Սահմանադրություն փոխելու համար։ Ամենահարմար ժամանակը ընտրություններից ու մասնագիտական քննարկումներից հետո փոփոխություններ կատարելն է։ Ի վերջո, կարծում եմ, ընդդիմությունն էլ դա կհասկանա։

Զրույցը վարեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930