Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ինջիղուլյանը հնարավոր է տեղափոխվի Հայաստան

Սեպտեմբեր 12,2014 13:38

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է վերադառնալ հայրենիք»,-այսօր ՏՆտեսագիտական համալսարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու պայմանավորվածության  մասին:

Սեյրան Օհանյանն այսօր նոր տեղեկություններ ներկայացրեց Հակոբի տեղափոխման մասին. «Նա այսօր արդեն Ադրբեջանի հանրապետությունից դուրս է: Պայմանավորվածություն կա, որ նա պետք է երրորդ երկիր տեղափոխվի: Այժմ նա միջանկյալ տարածքում է, վերջնականապես որոշում է գնալ երրորդ երկի՞ր, թե՞ վերադառնալ Հայաստան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930