Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սեպտեմբեր 16,2014 10:18

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ սեպտեմբերի 14-ին այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը:

Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915թ. Հայոց Ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930