Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրության արգելանքը

Սեպտեմբեր 19,2014 15:28

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. օգոստոսի 14-ի որոշմամբ արգելվել էր Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են և «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ վերացվել է:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930