Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը՝ Սուրեն Խաչատրյանի նշանակման մասին. «ՀՀԿ-ի քայլերն անմեկնելի են»

Սեպտեմբեր 26,2014 12:11

«Ես էլ եմ այն կարծիքին, որ դա ապտակ էր հանրությանը: Դա ամոթալի նշանակում էր: Հիմա գնդակը հասարակության դաշտում է և կարևոր է, թե ինչպես մենք այդ ամենին կպատասխանենք»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք Սյունիքի մարզպետի պաշտոնում՝ Սուրեն Խաչատրյանի նշանակումը ապտա՞կ էր հասարակությանը, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Պարոն Արզումանյանի համար պարզ չէ ՀՀԿ-ի տրամաբանությունը ու շարունակեց. «Անմեկնելի են ՀՀԿ-ի քայլերը, ՀՀԿ-ի գրասենյակը մոտ է այստեղից, գնացեք, նրանց հարցրեք»:

Նա զարմանում է հասարակության զարմանքի վրա՝ հատկապես կառավարութան նշանակման ֆոնին:

Ի պատասխան հարցի, թե Սուրեն Խաչատրյանին մարդասպանության հետ են կապում, նա էլ հինգ անգամ դատապարտվել է, պարոն Արզումանյանն արձագանքեց. «Կենացները քաղցրանում են, ավելի արտառոց նշանակումներ են անում: Ինչքան պետք է մեզ ապտակեն, որ մենք որպես հասարակություն ընդունենք, որ բավական է: Հարցին տարբեր երկրներ տարբեր կերպ են պատասխանում, Ուկրաինայում դա եղավ մայդանով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930