Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ի ամենալուրջ լծակներն ու ռեսուրսները կային մինչեւ 2012-ի դեկտեմբերի որոշումը». Սերգեյ Մինասյան

Հոկտեմբեր 07,2014 12:56

«Մայդան մեր երկրում այս պահին հնարավոր չէ»,- քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն այսօր «Ուրբաթ» ակումբում, պատասխանելով լրագրողների հարցերին՝ եռյակի՝ հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքի մասին այսպիսի տեսակետ հայտնեց:

Նրա խոսքերով՝ «Թվում է, թե ընդդիմադիր դաշտն ինչքան ավելի փոքրանում է կամ լծակներն ավելի թուլանում են, այդքան ձայներն ավելի մեծանում են կամ ուժեղանում են: ԲՀԿ-ի ամենալուրջ լծակներն ու ռեսուրսները կային մինչեւ 2012-ի դեկտեմբերի որոշումը: Եթե այն ժամանակ Գագիկ Ծառուկյանը չփորձեց գնալ լուրջ առճակատման եւ չմասնակցեց նախագահական ընտրություններին, այդ դեպքում հասկանալի էր, որ իշխանություններն ավելի լուրջ խնդիրներ կունենային, քան այս հանրահավաքների արդյունքում: Մի օրինակ բերեմ՝ եթե Սյունիքի մարզպետ նշանակվում է մի մարդ, որի նշանակման հետ կապված իշխանությունները հասկանում էին, թե ինչպիսի արձագանք կլինի, բայց դա արվում է, դա նշանակում է, որ իշխանությունները որեւէ լուրջ մտահոգություն չունեն իշխանական ուժերի կամ հասարակական ընդվզումների հետ կապված: Հակառակ դեպքում այդ քայլերին չէր գնա»:

Մեր դիտարկմանը, որ ընդդիմությունը խոպանչիների հետ իշխանափոխություն անելու քայլերի ժամանակ միշտ հույս է կապում, իսկ հիմա այդ առումով լավ ժամանակներ են, խոպանչիներն եկել են՝ Սերգեյ Մինասյանը պատասխանեց «Եթե այդ փաստարկները չլինեին, ուրիշ փաստարկներ կբերվեին: Դա նրանց աշխատանքն է: Եթե քաղաքական գործիչները դատարկ տեղում փաստարկներ չգտնեն, էլ ինչի են զբաղվում քաղաքականությունով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031