Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Նաղդալյան. «Հայաստանը միջազգային բյուջետավորման գործընթացում առաջամարտիկներից մեկն է»

Հոկտեմբեր 17,2014 18:25

Այսօր ազգային ժողովում տեղի ունեցան Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հրավիրված լսումները՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը և ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով: Լսումներին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը , ընդդիմադիր պատգամավորներ և ավելի քան 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցները բարձրացված խնդիրների մեջ կարևոր համարեցին պաշտպանության բնագավառում բյուջետային պլանավորմանն առնչվող գործընթացի թափանցիկությունը, ծախսերի և գնումների հրապարակայնությունը: ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի վկայությամբ, թեև աշխարհի որևէ երկրում չկա նախադեպ, երբ բյուջեի ծախսային մասը 100 տոկոսանոց բաց է, սակայն թափանցիկությունն այս ոլորտում, այնուամենայնիվ, խրախուսելի է, և այս առումով , ըստ նրա, գնումների ոլորտի վիճակը մեզանում հուսադրող է:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ նախարարությունն առաջինն է շահագրգռված և կողմ բաց ռեժիմին, և յուրաքանչյուր տարի բյուջեի 20 %-ի ավելացմամբ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքին:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նախ ընդգծեց ԱԺ համապատասխան հանձնաժողովի և պաշտպանության նախարարության նման ձևաչափերում համագործակցության կարևորությունը, ինչպես նաև քաղաքացիական ինստիտուտների ներգրավումը այս գործընթացին: Տիկին Նաղդալյանը իր խոսքում վկայեց, որ միջազգային բյուջետավորման գործընթացում Հայաստանը, որն արդեն տասը տարի ընթանում է այս ճանապարհով, առաջամարտիկներից է հանդիսանում, և ծախսային սկզբունքից աստիճանաբար անցում է կատարում արդյունքների պլանավորմանը, որովհետև ծրագրային բյուջետավորումը ոչ այլ ինչ է, քան անցում ծախսերի պլանավորումից դեպի սպասվելիք արդյունքների պլանավորում, որը հնարավորություն է տալիս գնահատել նախ որքանով ճիշտ է ընտրվել վարվող քաղաքականությունը բյուջեի պլանավորման փուլում և որքանով են իրականացվել ընտրված նպատակները վերահսկողության փուլում:
,, Յուրաքանչյուր ծախսի տակ պետական միջոցներ են ներդրված և դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը՝ ժողովրդավարության հիմնաքարերից մեկն է,- նշեց տիկին Նաղդալյանը՝ ավելացնելով, որ քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր վճարված հարկը բյուջետային վերաբաշխման արդյունքում հասնում է իր նպատակին:

Կարևոր քննարկում ընթացավ Ազգային ժողովի մասնակցությունը ընդլայնելու իմաստով, և ըստ ԱԺ փոխխոսնակի, այստեղ պատգամավորները լուրջ աշխատանք ունեն կատարելու ինչպես կանոնակարգը կատարելագործելու, այնպես էլ ընթացակարգային և աշխատակարգի փոփոխությունների առումով: Տիկին Նաղդալյանն առանձնահատուկ անդրադարձավ պաշտպանության նախարարի խոսքում նշված բարեփոխումներին և կատարված աշխատանքներին՝ դետալիզացիայի, ագրեգացիայի ուղղությամբ և դրանցում կարևորեց ոչ միայն այն առանձնահատկություններն ու տարբերությունները, որոնք ունեն պաշտպանական ծախսերը մյուս ծախսերի համեմատ, այլ նաև այն ընդհանրությունը, որ այս բյուջետավորման, պլանավորման, վերահսկողության կազմակերպման գործընթացների մեջ առկա են մյուս ոլորտներում:

Տիկին Նաղդալյանը հույս հայտնեց, որ պաշտպանության նախարարության իրականացրած բարեփոխումների այս բլոկի առաջընթացը կտարածվի նաև մյուս նախարարությունների վրա, ինչին կնպաստեն նաև այսօրվա հրավիրված լսումները, որտեղ առաջնահերթ են բյուջետավորման գործընթացի պլանավորման մեջ ԱԺ-ի մասնակցությունը, գործադիրի աշխատանքում համագործակցության առավել արդյունավետությունը, պաշտպանության նախարարությունում այս բարեփոխումների համապարփակ տարածումը բոլոր ոլորտների վրա և այլն:

Տիկին Նաղդալյանը խիստ կարևոր համարեց 2018 թվականին ամբողջական ծրագրային բյուջեին անցումը, որը, ըստ նրա, թույլ է տալու առավել կատարյալ ձևով մոտենալ պետական բյուջեի ծախսերին և այսօր բոլոր գերատեսչությունները պետք է իրենց ուժերը համախմբեն այդ գերկարևոր, պետական նշանակություն ունեցող խնդիրը լուծելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031