Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի անգամ խաբվածներն ու խաբողները. «Ազգ»

Հոկտեմբեր 18,2014 10:45

Հայ հասարակությանն այնքան են խաբել, այնքան անգամ են ֆարսի մասնակից դարձրել հայրենի իշխանությունն ու ընդդիմությունը, որ թվում է` ֆարսի համար էլ տեղ չկա: Ու միայն մի դեպքում կարելի է հիմարացնել` երբ մարդիկ վերստին տրվեն ինքնախաբեությանը: Երբ մի անգամ քեզ խաբում են, մեղավոր է խաբողը, երբ երկրորդ-երրորդ անգամ նույն իրավիճակում, նույն մարդիկ քեզ խաբում են, մեղավոր ես ինքդ: Հայ հասարակությանն արդեն խաբել են մի քանի անգամ, խաբել են նույն մարդիկ, նույն դեմքերը, որոնք մեկ իշխանության մեջ են, մեկ ընդդիմության, ու անգամ` իրենց կարող են թույլ տալ դուրս մնալ քաղաքագիտությունից եւ իրենց անվանել «ոչ իշխանականներ»:

«Ուզո՞ւմ եք լավ ապրել», աշխարհի ստեղծման օրից հարցնում են բոլոր տեսակի իշխանության ձգտողները դեմոսին: «Այոոո՜», բղավում է ի պատասխան դեմոսը: «Ուզո՞ւմ եք ազատվել ձեզ կեղեքող իշխանավորներից»: «Այոո՜», թնդում են կեղեքվածները: Սա ամենանախնադարյան տեխնոլոգիան է, որից շարունակում են օգտվել քաղաքական ծուլության պատճառով նոր բան հայտնագործել չցանկացողները, ու մերոնք բացառություն չեն: Ոչինչ չի փոխվել ոչ Սպարտակի, ոչ ֆրանսիական, ոչ էլ մեր Ոթսունութի հեղափոխությունից ի վեր գոնե սոսկ ձեւի առումով: Սկզբունքը մեկն է` տուր այնպիսի հարց, որի պատասխանը քեզ համար կանխատեսելի է, եւ հռետորական տեսանկյունից գոնե հաջողությունը պատրաստ է: Սովորաբար հարց տվող կողմի մեջ միշտ լինում են մի քանի նվիրյալ «հեղափոխական», մի քանի ավանտյուրիստ, ու նրանց վերեւից-ներքեւից-կողքից կառավարող գորշ կարդինալները: Վերջիններս հեղափոխության անվան տակ սովորաբար իրենց նպատակ են դրած լինում ոչ թե դեմոսի իրավունքներն ու խեղճ վիճակի փոփոխությունը, այլ իրենց հակառակորդների հեռացումն իշխանությունից, բնականաբար նրանց յուրայինների փոխարինումը սեփական յուրայիններով: Եւ միայն: Ու պարտադիր պայմանն է նրանց հայտնի` դեմոսին միշտ պետք է «հեղափոխություններից» հետո նետել այնքան փշրանք, որ նա սովից չմեռնի, աշխատանքի ծանրությունից այնքան ազատ չլինի ու հանկարծ նորից չմտածի սեփական իրավունքների կամ հոգեւոր սննդի մասին կամ հանկարծ մտածել սովորի` նկատելով, որ իրենց թագավորները, այդ թվում` «հեղափոխական», մերկ են: Հայկական հեղափոխությունները բացառություն չեն բոլոր այս կանոններից:

«Ազգ»

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգի» այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031