Լրահոս
Օրվա լրահոսը

Ծագումով հայ բանաստեղծուհու մահից հետո ամուսինը ինքնասպան է եղել

Հոկտեմբեր 31,2014 21:19

«Առավոտի» հրապարակումից մեկում  Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը անդրադարձել էր ծագումով հայ, տասնիններորդ դարի վերջի եւ քսաներորդ դարի սկզբի իտալացի մեծագույն բանաստեղծուհիներից մեկին՝ Վիկտորիա Աղանուրին:

x2

 

Տիկին Հարությունյանը օրերս իտալացի հանրությանն էր ներկայացրել Վիկտորիա Աղանուրի հայկական ինքնության շուրջ Սբ. Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության եւ Պերուջայի պետական արխիվներում, Վենետիկի Մարչանա գրադարանում, Ատենեո Վենետո գիտական հաստատությունում եւ Երեւանի Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում կատարած իր հետազոտությունների արդյունքները Aravot.am-ի հետ զրույցում հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանը նշեց, որ իր հեղինակած «Նախիջեւան, հայկազունք. ով ով է կենսագրական հանրագիտարանում» ինքը եւս անդրադարձել է այդ թեմային:

Վիկտորիայի հայրը` Էդուարդը, որը թոռն էր Փարիզի Մխիթարյան վարժարանի մեկենաս Սամուել Մուրատյանի եւ սերում էր Մադրասի Աղանուրյանների հայտնի տոհմից, պարզվում է ծնվել է Նախիջեւանի Շոռոթ գյուղաքաղաքից Հնդկաստան, ապա Եվդոկիա տեղափոխված Մկրտիչ Խարում Աղամալի (Մուրատյան) ընտանիքում:

Ինչ վերաբերում է գեղեցկուհի Վիկտորիա Աղանուրին, նրա քույրը Հելենան էլ նկարչուհի է եղել: Նա նկարազարդել է նաեւ քրոջ «Նոր անթոլոգիա» ժողովածուն, որը Իտալիայում եւ ընդհանրապես Եվրոպայում մեծ ճանաչում է բերել բանաստեղծուհուն: Ըստ Արգամ Այվազյանի հանրագիտարանի, երբ վախճանվել է արտակարգ գեղեցկություն ունեցող Վիկտորիա Աղանուրը, նրա ամուսինը՝ իտալական պետական բարձրաստիճան պաշտոնյա Գուիդո Բոմբիլլը հենց կնոջ աճյունի մոտ ինքնասպան է եղել եւ թաղվել կնոջ հետ միասին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031