Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Դերասաններ շատ կան, այդ թվում՝ քաղաքական գործիչները, ես». (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 20,2014 20:54

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շնորհակալագրեր եւ կառավարության անունից հուշամեդալներ հանձնեց թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նվիրյալներին, 70-ամյակի առթիվ,  ասելով, որ մշակույթի նախարարի հետ մի փոքրիկ «վեճ» կար. Հասմիկ Պողոսյանն ասում է, որ թատերական ինստիտուտը մշակութային ինստիտուտ է, ինքն ասում է՝ կրթական: Սակայն եկել են «համաձայնության», այս բուհը մտավորական հաստատություն է:

PrevPhoto
NextPhoto

Արմեն Աշոտյանը նաեւ ասաց. «Այստեղ աշխատելը հավատ է, առաքելություն: Դերասաններ շատ կան, այդ թվում եւ քաղաքական գործիչները, նաեւ՝ ես»:

ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը ծափերի ներքո ընթերցեց նախագահի հրամանագրերը, համաձայն որի վաստակավոր մանկավարժի կոչում շնորհվեց Մերուժան Սահակյանին, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը պարգեւատրվեց Մովսես Խորենացու մեդալով:

Միջոցառումն ուղեկցվում է մեր վաստակաշատ մտավորականների շնորհակալական խոսքերով, վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ եւ երաժշտական աշխույժ համարներով:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930