Լրահոս
Օրվա լրահոսը

Կազբեկ Տայսաեւ. ԵՏՄ-ն Կոմունիստական կուսակցության ծրագիրն է

Նոյեմբեր 29,2014 19:33

Կազբեկ Տայսաեւի խոսքերով՝ ԵՏՄ-ն կվերածվի եղբայր երկրների միության

Այսօր՝ նոյեմբերի 29-ին՝ Խորհրդային Հայաստանի հռչակման օրը, տեղի ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին ոչ միայն Կոմունիստական կուսակցության անդամները, այլ նաեւ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կազբեկ Տայսաեւը եւ Վրաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Տիմուր Պիմպին:

Կազբեկ Տայսաեւը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ ապրելը եւ զարգանալը առանց ընդհանուր միության հնարավոր չէ: Նրա խոսքերով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից ոչ մի երկիր չի շահել. «Ամենուր խնդիրներ են, ես հավատացնում եմ, որ միավորելով Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի տնտեսությունները, կստանանք աշխարհում ամենահզոր տնտեսությունը, եւ բոլոր սոցիալական խնդիրները, որոնք ծառացած են մեր մարդկանց առջեւ կլուծվեն: Սրանք դատարկ խոսքեր չեն, սա մեր ծրագիրն է»:

Հարցին, թե այդտեղ Կոմունիստական կուսակցության դերը ո՞րն է լինելու, նա պատասխանեց, որ մինչեւ այս օրը տեղի ունեցած հաղթանակների կազմակերպիչը Խորհրդային միության Կոմունիստական կուսակցությունն է. «Կոմունիստական  կուսակցությունը խրախուսում է Եվրասիական տնտեսական միությունը, սա մեր ծրագիրն է, մենք ենք մեր պետությունների ղեկավարներին դրդում, որպեսզի ավելի շատ ինտեգրվեն, ստեղծեն Եվրասիական տնտեսական միությունը, ստեղծեն Մաքսային միությունը»:

Նա համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունը կվերածվի եղբայր երկրների միության. «Կոմունիստական կուսակցությունները այլ կուսակցություններից տարբերվում են նրանով, որ մեր ծրագրերում ամեն ինչ ի շահ սովորական մարդկանց է: Նա, ով աշխատում է, իր հայրենի հողում պետք է արժանավայել ապրի: Մենք հավատացած ենք, որ ձեր հետ միացնելով մեր ջանքերը այդպիսի հանրություն կստեղծենք, որտեղ հասարակ մարդը ըստ արժանվույն կապրի իր ընտանիքի հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930