Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյան. Նորից կոմպլեմենտարության վերադառնալու հարց կա. «Ազատություն» ռ/կ

Դեկտեմբեր 01,2014 10:56

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորություններից օգտվելու համար Հայաստանը խնդիր ունի հարաբերությունները դնել «հավասարը հավասարի հիմունքների վրա»:

«Մի բան շատ ակնհայտ է, որ գործընթացը շատ սխալ տարվեց, իշխանությունները մի ճանապարհով գնացին, մեկ այլ տեղ հայտնվեցին: Ես չեմ ուզում ասել, որ վատ տեղ հայտնվեցին կամ լավ տեղ: Փաստ է՝ որ մենք հայտնվել ենք այստեղ, բայց, ակնհայտորեն, առաջին օրվանից իշխանությունների որդեգրած ուղղությունը բոլորովին այլ էր և դա տեսանելի էր բոլորի համար», – շաբաթ օրը Մոսկվայի հայ համայնքի հետ ունեցած հանդիպումից հետո «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: – «Հիմա հայտնվել ենք՝ որտեղ հայտնվել ենք, և սա, համենայնդեպս, որոշ տնտեսական հնարավորություններ է բացում Հայաստանի համար», – հավելեց նա:

Նախկին արտգործնախարարի կարծիքով, ԵՏՄ-ում Հայաստանը երկու խնդիր ունի. առաջինը` հնարավորինս պահպանելով քաղաքական ինքնուրույնությունը, լավագույնս օգտվել ընձեռված տնտեսական հնարավորություններից, և երկրորդ` լինելով այդ միությունում, չփակել այլ հնարավորությունները:

Ազա Բաբայան

 Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031