Հատված ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի հարցազրույցից:
– Լավ, ինչո՞ւ նման միջադեպ տեղի ունեցավ, ինչո՞ւ են Ձեր թիկնապահները կամ ուղեկցող մարդիկ հաշիվ պահանջել Ձեր մարտական ընկերներից։
– Միջադեպ չի եղել, ազիզ ջան, սուտ են ասում, հարցրեք Ռազմիկին, հարցրեք, ասեք՝ միջադե՞պ է եղել ձեր մեջ, սուտ են ասում, էդ ասուխոսներ ա։
– Իսկ Դուք ինչի՞ առիթով եք ասել, որ եթե Ձեր ներկայությամբ նախագահին բան ասեն, ականջները կկտրեք։ Այդ միջադեպի՞ն չի վերաբերել Ձեր մեկնաբանությունը։
Կարդացեք նաև
– Ոչ, ազիզ ջան, ոչ, ոչ, ոչ։ Ուրեմն ես նորից կկրկնեմ խոսքս, ես, լինելով ազգի գեներալ, որեւիցե մեկը եթե փորձի գերագույն հրամանատարի մասին արտահայտություն անի, ուրեմն ես եթե ուսադիրներ եմ կրում, ուրեմն պատասխան կտամ վերջին խոսքերով, եղա՞վ, ազիզ ջան։
– Այսինքն՝ այդ օրվա ձեր հանդիպումը նորմա՞լ է անցել, դուք ընկերական զրուցել եք ու ջերմ բաժանվել, ուրիշնե՞րն են նրանց մոտեցել։
– Սուտ են ասում, ըտենց բան չի եղել, կարող ա խմած են եղել, ոտերները սոթ է տվել, մի տեղ ընկե՞լ են։ Զրպարտում են։
– Հիմա դուք այդ օրը միասին հաց չե՞ք կիսել։
– Ես նորից եմ կրկնում՝ բոլորի հետ էլ նստում-կանգնում ենք, այսօր մեկս մեկիս հանդեպ հարգալից ենք, չգիտեմ ինչ ասուխոսներ տարածվեց ժողովրդի մեջ, ու սկսեցիք գրելը։ Թող էդ ամեն ինչի մասին պարզաբանի իմ ընկեր Ռազմիկը, ես Մանվել կոչեցյալին մոտիկից էնքան էլ չեմ ճանաչում, թող Ռազմիկը՝ իմ զինակից ընկերը, եթե պահ կա, թող ասի։ Սուտ են ասում, ըտենց բան չի եղել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում



















































Տո դու ինչ ազգի գեներալ… Դու ռեժիմի հավատարիմ գեներալ ես, ոչ թե ազգի: Քո նմաններն էսօր ցավոք սրտի շատ են: Դուք պատրաստ եք ռեժիմին ցանկացած ծառայություն մատուցել, բայց ոչ ազգին: Իսկական հերոսները, ինչպես ասում են, մնացին մարտի դաշտում: Իսկ դու, Մանվելը, Սեյրանը ու էլի շատ ու շատեր, աղավաղեցիք ազգի հերոս գաղափարը: Չնայած դա ձեր մեղքը չէր. դա երկրի քաղաքական իշխնության մեղքն էր, որ ձեզ բիզնես ու այլ տեսակի լծակներ տվեց: Նորմալ քաղաքական համակարգերում պատերազմի հերոսներին պատվով թոշակի են ուղարկում ու նրանց ծառայություններից օգտվում են միայն խորհրդատվությունների ու սերունդների դաստիարակության ժամանակ: Էնպես որ, գոնե համեստություն ունեցի ու քեզ ազգի գեներալ մի հորջորջի:
https://www.youtube.com/watch?v=PQzuGliofEo
Մեր ազգը արժանի է, որ սրա նման ոջիլները իրեն կառավարեն: Երեք հոգի-չորս կուսակցություն, որոնք սնվում են քառասուն ծծից, դրա համար էլ հազար հոգի կազմակերպված տականքներ 25 տարի առաջ խաբելով իշխանությունը գրավեցին ու մինչև այսօր ազգի շալակին նստած ֆռֆռում են: Ու կֆռֆռան, քանի որ մեր ազգը վախկոտ ու արժանապատվություն չունեցող ազգ է: