ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի համայնքում դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավարի թեժ ընտրություններ են տեղի ունենալու։ Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սեդրակ Դավթյանը եւ ՀՀԿ-ական Սահակ Ալեքսանյանը, ով «Ջրային հայելի» ընկերության անվտանգության ինժեներ է։ Հատված Սահակ Ալեքսանյանի հարցազրույցից:
– Ձեր մրցակիցն ինչպե՞ս է համոզում գյուղացիներին։
– Գնում է ու գյուղի տներով շրջում է։ Գյուղացիներին մարզպետարանից, նախարարություններից օգնություն է գալիս։ Այդ օգնությունները բաժանելով՝ մարդկանց համոզում է, որ իրեն ձայն տան։ Իր որդին աշխատում է մեր մոտ գտնվող հրշեջ մասում եւ իր գործընկերներին է համոզում, որ ձայն տան։ Իր ընտանիքի ողջ անձնակազմն աշխատում է գյուղի մանկապարտեզում։ Այսպես է նա աշխատում։ Խոստումներ է տալիս, բայց ութը տարի ինքը բան չի արել գյուղի համար։ Բայց գյուղացին չի հավատում ու մտածում է՝ եթե անող էր, ապա մինչեւ հիմա կաներ։
– Օգնության մեջ ի՞նչ է մտնում։
Կարդացեք նաև
– Օգնությունը գարու, ցորենի տեսքով է։ Այս տարի գարի է եկել, մարդիկ պահել են ամիսներով, հիմա ընտրությունից առաջ բաժանում են գյուղացիներին, որ ձայն հավաքեն։ Բայց համայնքի բնակիչների անունով է եկել այդ օգնությունը։ Իհարկե, շատ մարդիկ կան, որ գարին հետ են տվել ու ասել են, որ մի մեշոկ գարիով մենք չենք ուզում վաճառել մեր հոգին, մեր ձայնը:
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































