Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Թե իշխանությունը՝ արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ, թե ոչիշխանությունը իր հանրահավաքներում սլաքները ուղղում է մեր դեմ». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 12,2014 12:00 Share

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության

նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 – Տարիներ շարունակ մեղադրանքը շրջանառվում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում չկա ընդդիմություն, այդպե՞ս է։

– Եթե քաղաքական գործունեությունը պայմանավորենք սոսկ նյութական միջոցներով, աշխատատեղերով, վարչահրամայական ռեսուրսներով, կա իշխանություն և ոչիշխանական ԲՀԿ, մյուսները բացարձակ կցորդ են, որ չունեն ռեսուրսներ, ներքին դառնությունը ներս արած՝ ուզում են այդ ռեսուրսներով ինքնապահպանվել, հակառակ դեպքում՝ չեն գոյատևելու։

Ի տարբերություն իրենց՝ մենք գաղափարներ ենք առաջադրում ու համոզված ենք այդ գաղափարների ճշմարտացիության մեջ, մեր իրական տեսակետները չենք թաքցրել ու չենք թաքցնում՝ անկախ մեզ մարգինա՞լ են համարում, փոքրամասնությո՞ւն ենք, թե՞ միտված ենք մեծամասնություն դառնալ։ Ընդդիմություն կա ու լինելու է, մենք գոյություն ունենք ու գործում ենք՝ հրապարակելով ու պնդելով մեր տեսակետները ու մեր թիկունքում ունենալով ընդդիմադիր ժողովուրդ։

Վերջին շրջանում առճակատումները հենց այս դաշտում են՝ իշխանություն-ոչիշխանություն դաշտում ընդամենը ռևերանսներ են ու միմյանց ասեմ-ասեսների մեկնաբանություններ։ Թե իշխանությունը՝ արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ, թե ոչիշխանությունը իր հանրահավաքներում սլաքները ուղղում է մեր դեմ։

Իհարկե, կա ընդդիմադիր ուժերի համախմբման խնդիր։ Համախմբումը միանշանակ պիտի լինի գաղափարի շուրջ։ Մարդիկ, որ Հայաստանի ապագան չեն տեսնում ԵԱՏՄ-ում, բավականին շատ են, ու ժամանակը միանշանակ մեր օգտին է աշխատելու։

Իհարկե, երբ առաջին նախագահի մակարդակով փորձում են համոզել, որ ԵԱՏՄ-ից դուրս լուրջ վտանգներ կան, իսկ առաջին նախագահը հաղթանակ տարած նախագահ է, լուրջ գիտնական ու քաղաքական փորձառություն ունեցող, հասարակությունը պիտի մտածի, ու քաղաքական գործչի՝ հակառակը պնդելու ու հիմնավորելու, համոզելու իմ գործը շատ ավելի բարդ է դառնում։ Բայց կա նաև դրականը՝ երբ այդ նույն քաղաքական գործիչը ասում է՝ ինչ վատ Իվանիշվիլի է, ժողովուրդը տեսնում է, որ իր Իվանիշվիլին հեչ Իվանիշվիլի չէ, երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանած, երկու անգամ Սերժ Սարգսյանին, նրանց հովանու տակ հարստացած մեկն է, որ հիմա էլ ազնվությունից, հայրենասիրությունից, մարդկանց սրտերից, հոգուց, բարոյականությունից է սկսել ելույթներ ունենալ։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031