Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալի նկատմամբ համաներում չի կիրառվում տարօրինակ պատճառաբանությամբ

Դեկտեմբեր 12,2014 16:39

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հայկ Վարդանյանից հետո սա այս տարվա երկրորդ դեպքն է: Համաներում չի կիրառվում նաեւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սամվել Վարդանյանի նկատմամբ:

Սամվել Վարդանյանի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտավազդ Փարսադանյանը:

Aravot.am-ի տեղեկություններով, Սամվել Վարդանյանը դատապարտվել է ազատազրկման 2003 թ. փետրվարի 22-ից:

Նա կատարել է միջին ծանրության հանցագործություն, մեղադրվել է խարդախության համար:

Դատարանը դատավճռից հանել էր կալանավորի «նստած» ժամանակահատվածը, եւ փաստորեն, կալանավորն իր պատիժը պետք է կրեր 7 տարի 10 ամիս: Նրա նկատմամբ համաներում կիրառվելու դեպքում, պատժաչափից երկու տարի եւս կկրճատվեր:

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը տեղյակ է այս խնդրից, սակայն կալանավորի նկատմամբ չի կիրառվում համաներումն այն պատճառաբանությամբ, թե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ նա պետք է տեղափոխվի, եւ հենց «Արմավիրի» վարչակազմն էլ կկիրառի համաներումը:

Սակայն, որքան հայտնի է, «Արմավիրը» դեռ ամբողջությամբ շահագործման չի հանձնվել, եւ պարզ չէ, թե կալանավորը երբ կտեղափոխվի այնտեղ:

Այս նույն տրամաբանությամբ, կալանավորին առաջին հերթի բուժօգնություն կարող են ցույց չտալ անհրաժեշտության դեպքում, պատճառաբանելով, թե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո կանեն այդ:

Կալանավորի պաշտպանը մտադիր է դիմել դատարան. նա արդեն փորձ ունի, առաջին երկու ատյաններում նախորդ կալանավորի՝ Հայկի գործով հաղթել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031