Լրահոս
Օրվա լրահոսը

Ես հայ աղջիկ եմ ու լավ կազմվածք ունեմ. Քիմ Քարդաշյան

Դեկտեմբեր 12,2014 16:59 Share

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հղիության ընթացքում իր կազմվածքի վատթարացման համար մեղադրել է երկնային ուժերին ու խոստովանել, որ այլևս երեխա չի ուզում ունենալ, այս մասին նա հայտնել է «Էլ» ամսագրին, փոխանցում է «Նյու Յորք Դեյլի Նյուզ»-ը:

«Ինձ թվում է՝ Աստված դիտմամբ էր անում դա ինձ հետ: Նա ասում էր՝ Քիմ, քեզ թվում է, թե դու շատ կրքոտ ես, բայց տես, թե ինչ կարող եմ անել ես քեզ հետ, – ասել է 34-ամյա աստղը, – իմ մարմինը խելագարվել էր: Հինգ ամիս անց ես երդվեցի, որ այլևս չեմ հղիանալու: Այնքան խոշոր էի դարձել, որ կարծես ինչ-որ մեկը տիրել էր մարմինս»:

Քիմի կարծիքով՝ իր յուրահատուկ կազմվածքը հայկական արմատներ ունենալուց է:

«Ես հայ աղջիկ եմ ու լավ կազմվածք ունեմ: Մարդկանց դուր էր գալիս դա», – նշել է Քիմը՝ ավելացնելով, որ իր մարմինն իր ինքնության մի մասն է:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031