Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանն այս պահին էլ «Արմենիա» բժշկական կենտրոնում է

Դեկտեմբեր 12,2014 18:17

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս պահին էլ դեռեւս «Արմենիա» բժշկական կենտրոնում շարունակում է բուժօգնություն ստանալ: Aravot.am-ի հարցերին ի պատասխան, Արամ Մանուկյանին բուժող բժիշկները հրաժարվեցին նրա առողջական վիճակի մասին հեռախոսով որեւէ տեղեկատվություն տրամադրել: Տեղեկացանք, որ պարոն Մանուկյանի վիճակը նորմալ է:

Նշենք, որ երեկ իր տան մոտ՝ Սոսեի 2/2 հասցեում անհայտ անձը հարձակվել եւ ծեծի է ենթարկել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին:

Ինչպես հաղորդել է «Չորրորդ իշխանությունը»՝ ժամը 20-ի սահմաններում, երբ Ա. Մանուկյանը ներս է մտել իրենց շենքի շքամուտք, այնտեղ դարանակալած մի անթրաշ երիտասարդ, 30-35 տարեկան, հարձակվել եւ բռունցքով հարվածել է պատգամավորի դեմքին, որը հարվածից ընկել է եւ վնասվածքներ ստացել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դա նրանից է,որ բոլորը կարող են մտնել շենքի շքամուտք: Քաղաքակիրթ երկրներում շենքերի շքամուտքները բանալիով փակ են,իսկ բանալիները միայն շենքի այդ մուտքի բնակիչներն ունեն ( intercom սիստեմ):

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031