Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի ուշացումը չի տապալում ԵՏՄ-ին մեր անդամակցումը, բայց կան խնդիրներ

Դեկտեմբեր 12,2014 18:46 Share

Քանի որ այսօր ակտիվ քննարկումների առարկա է դարձել այն, որ Ղազախստանի խորհրդարանը 2014 թվականի ընթացքում չի հասցնի վավերացնել ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը, հարկ ենք համարում հստակեցնել հետևյալը.

«Հրապարակ» օրաթերթի` ԵՏՄ-ին մեր անդամակցության տապալման նյութը համապատասխանում է իրականությանն այն մասով, որ հոկտեմբերի 10-ի պայմանագրով Հայաստանը, իսկապես, միանում է ԵՏՄ պայմանագրին և ոչ թե անդամակցում ԵՏՄ-ին: Այսինքն` այդ պայմանագրի վավերացման դեպքում Հայաստանը դառնում է ԵՏՄ հիմնադիր անդամ: Իսկ հունվարի 1-ից հետո այդ միությանն անդամակցելու համար բոլորովին այլ ընթացակարգ է սահմանված ԵՏՄ պայմանագրի 108-րդ հոդվածով:

-Այնուամենայնիվ, անգամ ստեղծված իրավական անհեթեթ իրավիճակում, եթե և երբ որ բոլոր 4 երկրները վավերացնեն Հայաստանի պայմանագիրը, Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ` ի հեճուկս նշված իրավանորմերի:

-Նշված նորմերի և ժամկետների խախտումը կառաջացնի իրավական բազմաթիվ (հարյուրավոր) անհստակություններ:

-Ստեղծված իրավիճակում մենք հունվարի 1-ից, հավանաբար, չենք անդամակցի ԵՏՄ-ին, սակայն կանդամակցենք դրան Ղազախստանի օրենսդիր մարմնի վավերացումից անմիջապես հետո: Այսինքն` այդ կառույցին մեր անդամակցության օրը դառնում է անորոշ, քանի որ չենք կարող կանխատեսել, թե Ղազախստանում այն երբ կվավերացվի:

-Հունվարի 1-ից տնտեսվարողների համար ստեղծվում է անկանխատեսելի վիճակ, երբ վերջիններս չեն իմանա, թե, ասենք,  ինչպիսի մաքսային դրույքաչափեր կլինեն 1 շաբաթ հետո:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031