Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Պետրոսյան. «Կասկածի նշույլ արդեն չկա, որ բոլոր բռնությունները շաղկապված, իրար հետեւից նույն ձեռագիրն են, կազմակերպված»

Դեկտեմբեր 13,2014 17:28

«Ազատամարտիկների դաշինքի» հավաքին, որը տեղի ունեցավ Եռաբլուրում, ելույթներ ունեցան Մուշեղ Սաղաթելյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Աշոտ Խաչատրյանը, Մանվել Եղիազարյանը, Սասուն Միքայելյանը, Կոռնիձորի Արոն, Մյասնիկ Մալխասյանը, ազատամարտիկ Սուսաննան:

Ազատամարտիկներն ասում էին, որ պատրաստ են ժողովրդի հոգսն իրենց վրա վերցնելու, եւ հարկավոր է ժողովրդի մանդատը: Ազատամարտիկներն այլեւս որեւէ անօրինակություն չեն հանդուրժելու, որեւէ մեկին կարեւոր չէ, իշխանական թեւից, թե՝ ոչ իշխանական թեւից, խաբեն ժողովրդին:Ազատ

«Ազատամարտիկների դաշինքի» վարչության եւ խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Վերջին ժամանակներս Հայաստանում իրականացվող բռնությունների շարանի հետեւանքով անհրաժեշտություն առաջացավ մեր տեսակով հավաքվելու, միասին որոշելու, ոնց կարող ենք ազդել նրանց վրա, ովքեր փորձում են վախի մթնոլորտ ստեղծելու: Մենք ազատամարտիկներս մեր պահվածքով եղել ենք զսպաշապիկ բոլոր այն խմբավորումների կամ ուժերի, որոնք փորձել են Հայրենիքում, ներսում այսքան լարված վիճակում ստեղծել վախի մթնոլորտ: Նրանք, ովքեր կփորձեն նման քաղաքականություն իրականացնել, մենք դատապարտում ենք, եւ ասում, որ դա ձեզ չի հաջողվելու, քանզի մեր այսօրվա հավաքն վկայությունն է այն բանի, որ մենք ազատամարտիկներս վճռական ենք, չենք վախենում, մենք զորավիգ ենք մեր ժողովրդին, ժողովրդին վախեցնող չի կարող լինել մեր երկրում»:

Նա անդրադարձավ իր եւ Մանվել Եղիազարյանի միջադեպին.«Մենք սկզբում մտածում էինք չարձագանքել: Մտածելով, որ դա մի քանի արկածախնդրի խնդիր էր: Բայց երբ մեր ընկերը՝ Լյովա Երանոսյանը թերթերով,  հեռուստատեսությամբ հայտարարեց, որ նա մեր ընկերների շրջապատի մարդիկ են, ցավ պատճառեց, քանզի եթե հրավիրում ես մարդկանց ճաշկերույթի, ընկերներով հաց ենք ուտում, բաժանվելիս գրկախառվում, հետո մարդկանց ուղարկել կամ հետագայում չդատապարտել այդ ընկերներին, ովքեր հարձակվում են քո ընկերների վրա, առնվազն անբարոյականություն է: Իսկ դրանից հետո, երբ նույնիսկ հայտարարություն եղավ, որ կարող է գինովցած լինեն, ոտքերը սայթաքած լինի, այդ հայտարարությունն ավելի շատ ստիպեց, որպեսզի այսօր հայտարարեմ. բացարձակապես ոչ մի խնդիր կամ կասկածի նշույլ արդեն չկա, որ բոլոր բռնությունները շաղկապված, իրար հետեւից նույն ձեռագիրն են, կազմակերպված»:

Ռ.Պետրոսյանը կոչ արեց սանձել այդ մարդկանց, որ վախի մթնոլորտ են փորձում ստեղծել.«Մեզ վախեցնել հնարավոր չէ, մենք ավելի քան միավորվել ենք, միասնական ենք, քան երբեւէ»:

Մուշեղ Սաղաթելյան.« Հրաժարական տվեք, գնացեք, եթե ոչ, մենք հայտարարում ենք անիշխանություն, ամբողջ Երեւան քաղաքը կավիրենք, թացն ու չորը հետը, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ իր սխալի համար իրեն էլ են պատժում»

Մուշեղ Սաղաթելյանը դիմեց, ասելով. «Հարյուր տարի է՝ չէինք հանդիպել: Մինչեւ չեն ծեծկռտում, չենք հասկանում, թե ինչ է կատարվում: Ափսոսում եմ, որ լավ ախպերանցից շատ շատերը ներկա չեն: Այո, եթե մենք մեր անելիքը չենք անում մեր ապրած սիրած երկրում, մեզ իրոք, կպատժեն:Եթե այս պատիժն էլ կուլ տվեցինք, էն ժամանակ մենք կռվելու ենք Մոսկվայի հետ: Կորցնելու ենք սա:Սա մեծ գլոբալ խնդիր է: Հետո գլխներիս չտանք: Ինչո՞ւ ենք լռվել, չեմ հասկանում: «Բռունցքները բարձրացնել վերեւ», ասելով՝ լսեք, ձեր սխալ կառավարելու երեսից դուք հայ ժողովրդին իր պապական օջախից ու հողից վտարում եք: Հայրենիքի համար վաստակ ունեցող տղաներին բռնում եք, ուզում եք ուժով վախեցնել: Վախեցնողը մենք ենք մնացե՞լ: Վախեցնող դրանց չկա: Բայց խի՞ չենք զգուշացնում, ասում , լսի այ, անկաթ կերած, ինչո՞ւ է իմ հայրենիքում էսքան ստոր, չարություն: Ինչո՞ւ ենք գիտակցում ու չենք անում: Ինչո՞ւ ենք պատերի տակ խոսում, մեկն էլ ես: Դուք ուզում եք ձեւ. ես ասեմ՝ կանգնեք եւ Ազատության հրապարակում ութսունութի բռունցքի նման բղավեք՝ ազատություն: Էլ վարչության պետ եղա, էլ կալանավոր, էլ ծեծեցին, ինչ ասես արեցին, չի կարելի էսքան նսեմ ապրել»:

Մ.Սաղաթելյանը արձագանքելով բռնություններին, ասաց, որ թքել են իրենց ինքնասիրության վրա: «Ներքին զորքերի հրամանատար-գեներալը էնքան ցինիկ է, որ օրենքի պահապանը չի հասկանում, որ մի հատ ճիվաղին պաշտպանելու համար կանգնում, ասում է՝ ականջներդ կպոկեմ: Թուրք բառից վատն է, էլ ինչ հայոհանք եք ուզում լսել»:

Եթե ըստ հռետորի, պետք է կանգնել Ազատության հրապարակում ու ասել. «Ձեզ տաս ժամ ժամանակ, մենք այստեղ երկու-երեք հազար հոգի ենք, հեռուստատեսությամբ հրաժարական տվեք, գնացեք, եթե ոչ, մենք հայտարարում ենք անիշխանություն, ամբողջ Երեւան քաղաքը կավիրենք, թացն ու չորը հետը, որպեզի ժողովուրդը հասկանա, որ իր սխալի համար իրեն էլ  են պատժում»:Ազատամարտիկ

Նրա խոսքին ի պատասխան՝ բռունցք բարձրացրին հավաքի մասնակից ազատամարտիկները:

«Հովազ» ջոկատի մասնակից Աշոտ Խաչատրյանն ասաց, որ սրբավայրում հավաքվածները եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու նրանց, ովքեր կամավոր, Արցախյան ազատամարտի տարիներին ընդդիմացան թուրք-ազերիններին:

Ըստ նրա, ազատ հողը ծնեց օլիգարխներ, բանդիտներ, այնպիսի խմբավորումներ, որից սկսվեց Հայաստանի ժողովրդի արտագաղթը:

Նա ասաց. «Այս իշխանությունները ոտնահարեցին շիրիմները, այն վիրավոր ազատամարտիկներին, որոնք այսօր աղքատության մեջ են ապրում, որոնք չունեն արտոնություն, իրավունքներ, չունեն ազատ ձայնի, ձերբակալվեցին; Որովհետեւ իշխանությունն իրենց ձեռքում է: Երկիրը գտնվում է մի քանի օլիգարխի ձեռքում»:

Ազատամարտիկները կոչ արեցին համախմբման, անկախ կուսակցական պատկանելությունից:

«Ազատամարտիկներն այսօր ոտքի են կանգնել դադարեցնելու Շառլ Ազնավորի խոսքերով ասած այն արյունահոսությունը, որ կատարվում է, Սպիտակ Եղեռնը: Եվ այս դեպքերը, որ նրանք կարող են ձեռք բարձրացնել ազատամարտիկների վրա, բնակաբար, հայ քաղաքացիների մոտ վախի տագնապ է առաջացնում: Մարդիկ մտածում են, որ եթե ազատամարտիկն այսօր պաշտպանված չէ, որը երեկ պատրաստ էր իր հայրենքի համար զոհվելու եւ նրա վրա են ձեռք բարձրացնում, ինքն անպաշտպան է »:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031