Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Աշխարհացրիվ ընտանիքները միավորվեին հայրենյաց ջերմ օջախներում»

Հունվար 01,2015 17:50

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է դեռ 2008-ին հղած նրա հետեւյալ մաղթանքը. «Առիթից օգտվելով` կուզեի նաև շնորհավորել մեր ողջ ժողովրդի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը` յուրաքանչյուրիդ մաղթելով այն բոլոր բարիքները, որոնց դուք լիուլի արժանի եք:

Կերազեի իրականացած տեսնել ձեր ակնկալիքներն ու պատկերացումները ընտանեկան երջանկության, գթասրտության, ընկերասիրության, բարոյականության և ձեր երեխաների ապագայի մասին:

Կցանկանայի, որ դուք ազատվեիք բանակում ծառայող կամ արտագնա աշխատանքի մեկնած ձեր զավակների, եղբայրների, հայրերի կամ ամուսինների վիճակով մտահոգվելու ծանր բեռից:

Կկամենայի վերջապես, որ ձեզանից շատերի աշխարհացրիվ ընտանիքները միավորվեին հայրենյաց ջերմ օջախներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031