Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ նորություններ են նախընտրում տարբեր երկրների քաղաքացիները

Հունվար 08,2015 15:37

Ըստ Ittrend.am-ի՝ SAGE Open-ի հրապարակած հոդվածում ասվում է, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչները տարբեր տեսակի հոդվածներ են կարդում: Օրինակ` ամերիկացիները եւ բրիտանացիները ավելի շատ կարծիքներ եւ միջազգային նորություններ են սիրում, իսպանացիներին ձգում են տեղական եւ ազգային նորությունները, բրազիլացիները կարդում են սպորտի եւ մշակույթի մասին, իսկ գերմանացիները՝ քաղաքականության եւ տնտեսության:

Գիտնականները բացահայտել են, որ գերմանացի եւ իսպանացի ընթերցողները ավելի շատ ազգային թերթեր են սիրում, իսկ բրիտանացիները նախընտրում են արտասահմանյան հրապարակումներ:

Հոդվածի հեղինակները հետեւել են, թե 2012 թվականին ինչպես են մարդիկ Facebook-ում եւ Twitter-ում տեղադրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բրազիլիայի եւ Գերմանիայի մոտավորապես 8 ազգային թերթերի հղումները: Հետազոտողները ուսումնասիրել են 123.191 գրառումներ Գերմանիայից, 394.533՝ Բրազիլիայից, 792.952՝ Իսպանիայից, 606՝ Մեծ Բրիտանիայից եւ 944.417՝ ԱՄՆ-ից, այսինքն` ընդհանուր առմամբ 2.842.669 գրառումներ:

Հետազոտության միջոցով մասնագետները ցույց են տվել ոչ միայն այն, որ տարբեր երկրներում մարդիկ նախընտրում են հատուկենտ նորություններ, այլ որ հենց օգտատերերն էլ են ազդեցություն ունենում ԶԼՄ-ների թեմատիկայի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031