Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթի անվանակարգերը հիմնականում առնչվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հունվար 13,2015 14:26

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 16-ը՝ ժամը 12.00-ն է։ Հասարակական կազմակերպությունների համար հայտարարված հերթական մրցույթի անվանակարգերը հիմնականում առնչվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին («Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում», «Ցեղասպանություն և մշակույթ», «Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ», «Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսական էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները» և այլն)։

Մրցույթում ընդգրկված են նաև «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» և «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգերը։

Նշենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն։

Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի մինչև 2015 թվականի հունվարի 16-ը՝ ժամը 12:00-ը,  յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը` ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031