Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նոր խնդիրները Ստրասբուրգում. «Ժամանակ»

Հունվար 29,2015 09:55

Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել մինչև ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը, որը կայացվել էր դեռևս 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո: Ի պատասխան դրա` ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ մինչև 2015 թվականի ավարտը դադարեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում, և մինչև տարեվերջ կքննարկի ընդհանրապես ԵԽԽՎ-ն թողնելու հարցը:

Այս իրադարձությունները մի կողմից լույս են սփռում հայաստանյան պատվիրակության, այսպես ասած, ոչ իշխանական երեք անդամների տարօրինակ համաժամանակյա վատառողջության վրա, որի արդյունքում ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել էին հայկական պատվիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ ձմեռային նստաշրջանին` հիվանդության պատճառաբանությամբ:

Փաստորեն, ոչ իշխանական «հիվանդության» պատճառը Ռուսաստանի հարցում քվեարկությունից բացակայելն էր: Իսկ ներկա գտնված ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական անդամները քվեարկել են ձեռնպահ: Ի դեպ, սա կարելի է գրեթե հերոսություն համարել, եթե համեմատենք Ղրիմի հարցում ՄԱԿ-ում հայտնի քվեարկության և դրա ընթացքում Հայաստանի «դեմ» քվեարկության հետ: Այսինքն` ըստ էության պարզվում է, որ Հայաստանում իշխանություններն այս հարցում ավելի ինքնուրույն և համարձակ են, քան ոչ իշխանությունները:

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031