Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորել են Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտությունը

Փետրվար 02,2015 13:10

Փետրվարի 2¬ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան¬Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:
Դեսպան Տայիսն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ դատապարտում է 1914¬23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ իր գործընկերների հետ համատեղ նախաձեռնած նախագծի նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, միջազգայնորեն դատապարտել ցեղասպանությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպես նաեւ պայքարել թուրքական ժխտողականության դեմ: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ նախագիծը մոտ ապագայում կյանքի կկոչվի:

Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի դեսպանը կարեւորել են Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտությունը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հունաստանում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո եւս կշարունակվի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի ամրապնդումն ու հետագա զարգացումը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728