Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Շարբաթյան. «Չեմ շտապում հաստատվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում»

Փետրվար 13,2015 17:54

«Բլից ինֆո» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ Ալեքսանդր Բերեզովսկին հրաժարական տվեց ինքն ի վիճակի՞ է արժանիորեն փոխարինել նրան, Հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Մարտին Շարբաթյանը պատասխանեց. «Պատճառը հիմնական աշխատավայրում խիստ ծանրաբեռնված լինելն էր: Սաշա Բերեզովսկու աշխատանքի բնույթն այնպիսին էր, որ նա անգամ Հայաստանի առաջնությանը ներկա լինելու եւ մրցանակակիրներին պարգեւատրելու հնարավորություն չունեցավ եւ մենք բոլորս նրան խնդրել էինք սպասել մինչեւ տարեվերջ:

Ինչ վերաբերում է ինձ, դեռ չեմ շտապում հաստատվել: Օրերս ֆեդերացիայում հիշում էինք 22 տարվա ընթացքում ֆեդերացիան ղեկավարած բոլոր նախագահներին, որոնք 90-ականների սկզբից սկսած մնացին Հայաստանում ու չթողեցին, որ մարզաձեւը մեռնի: Նրանցից յուրաքանչյուրը, այդ թվում նաեւ Ալեքսանդր Բերեզովսկին, շատ մեծ հիմնաքար է դրել ֆեդերացիայի հիմքում: Մասնավորապես, պարոն Բերեզովսկու հեղինակության եւ անձնական կապերի շնորհիվ մեր մարզաձեւի եվրոպական ֆեդերացիան միկրոավտոբուս է նվիրել մեր ֆեդերացիային, միջազգային մարզական տարբեր կառույցների հետ անձնական կապերի ու հեղինակության շնորհիվ յոթ ֆեդերացիան տասնյակից ավելի հեծանիվ է նվեր ստացել: Իսկ ես մտածում եմ` կարո՞ղ եմ ինքս, գործընկերներից հետ իմ քարը դնել: Եթե այո, խնդիր չկա, իսկ եթե ոչ, ֆեդերացիային կառաջարկեմ նախագահ ընտրել մի այնպիսի մարդու, որը ի վիճակի կլինի եղածը առաջ տանել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728