Լրահոս
Օրվա լրահոսը

UWC Դիլիջան քոլեջը հյուրընկալեց հայտնի ցեղասպանագետ Յաիր Աուրոնին

Փետրվար 19,2015 17:59

UWC Դիլիջան քոլեջը մարտի 18-ին հյուրընկալեց հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին (Yair Auron): Քոլեջի ուսանողների եւ դասախոսական կազմի առջեւ նա հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին նվիրված դասախոսությամբ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

Յաիր Աուրոնը «Զորյան» ինստիտուտի, ինչպես նաեւ Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանության  ինստիտուտի գիտական խորհուրդների անդամ է, հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր գործունեությամբ: Նա նաեւ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի  մասին պատմող «Անընդունելի անտարբերություն» գրքի հեղինակն է:

Յաիր Աուրոնի հանդիպումով UWC Դիլիջան քոլեջում մեկնարկեց մարդասիրական  թեմաներին վերաբերող դասախոսությունների շարքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նախագիծն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ  UWC Դիլիջան քոլեջի համատեղ նախաձեռնությամբ: Նախատեսվում է, որ տարվա ընթացքում քոլեջը կհյուրընկալի մարդասիրության ոլորտում հայտնի գիտնականների եւ մասնագետների, ովքեր թեմայի շրջանակում դասախոսություններ կկարդան ուսանողների համար:

«Լիովին անտեղի կլիներ ցեղասպանությանը նվիրված դասախոսությունը որակել «հաճելի», բայց Յաիր Աուրոնը «ստիպեց» քոլեջի եւ Դիլիջանի Երիտասարդական կենտրոնի մեծ լսարանին ավելի քան երկու ժամ կլանված ունկնդրել իրեն», – ասաց UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:
«Մեզ համար պատիվ էր հյուրընկալել նման անվանի գիտնականի` այդպիսով սկսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքը: Հատկանշական է, որ Աուրոնի դասախոսությամբ հատկապես հետաքրքրված էին Մերձավոր Արեւելքի երկրների ուսանողները` Լիբանան, Սիրիա, Պաղեստին, ինչպես նաեւ Իսրայել: Նրանք դրական եւ երախտապարտ մոտեցում էին ցուցաբերում դասախոսության եւ անհատապես Յաիր Աուրոնի նկատմամբ»,-ընդգծեց Ջոն Փադըֆութը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728