Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քննարկվել են բրուցելոզի վերահսկմանն առնչվող հարցեր

Մարտ 10,2015 18:13

Մարտի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը եւ ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի եւ մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը հանդիպել են ԱՄՆ գյուղդեպարտամենտի խորհրդատու, Մերելանդի համալսարանի տարածքային անասնաբուժական քոլեջի տնօրեն Վալերի Ռագանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել բրուցելոզ հիվանդության վերացման ծրագրի մշակման նպատակով:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նախ ծանոթացան անասնաբուժասանիտարական վերահսկողության՝ մեր երկրում գործող համակարգերին, այնուհետեւ հայ գործընկերների հետ քննարկեցին բրուցելոզի վերահսկման համատեղ ծրագրի ստեղծմանն առնչվող հարցեր: Ծրագիրը, ըստ Վալերի Ռագանի, ուղղված է հիվանդությունների դեմ պայքարի ու դրանց կանխարգելման աշխատանքների բարելավմանը: Այս նպատակով առաջիկայում ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում տեղի են ունենալու համաճարակաբանական դասընթացներ անասնաբույժների համար, որոնց կմասնակցեն ներկայացուցիչներ նաեւ Հայաստանից:

Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ ՍԱՊԾ-ն, որպես լիազոր մարմին, արդյունավետ է համարում համագործակցության այս ձեւաչափը եւ պատրաստ է աշխատել միջազգային կառույցների հետ: Քանի որ հանրապետությունում վերջերս նկատվել են բրուցելոզի եզակի դեպքեր, եւ այն զոոնոզ հիաժվանդություն է, բանախոսը հատկապես կարեւորեց դրա կանխարգելման համար միջազգային փորձն ու մասնագիտական խորհուրդները, որոնք կարող են օգտակար եւ ուսանելի լինել:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի փոխհամագործակցության շրջանակներին վերաբերող մի շարք հարցեր, կողմերն անդրադարձան ոլորտի օրենսդրական վերջին կարգավորումներին՝ «Անասնաբուժության մասին » փոփոխված օրենքին և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» նոր օրենքին, պայմանավորվածություններ ձեռք բերեցին առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների վերաբերյալ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031