Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը նաիրիտցիներին կընդունի Երվանդ Զախարյանը

Մարտ 12,2015 17:15

Վաղը առավոտյան էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կընդունի նաիրիտցիներին: Այսօր կառավարության, այնտեղից էլ նախարարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքված  նաիրիտցիներին հայտնել են պարոն Զախարյանի աշխատակազմից:

Նաիրիտցիներն առավոտյան հավաքվել են կառավարության առաջ, սակայն, երբ իմացել են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործուղման է եւ բացակայում է հանրապետությունից, գնացել են նախարարություն: Սակայն Երվանդ Զախարյանը զբաղված լինելու պատճառով այսօր չի կարողացել ընդունել նաիրիտցիների պատվիրակությանը: Մոտ 5-6 հարյուր նաիրիտցի այսօր էլ կառավարությունից իրենց չվճարված աշխատավարձերն են պահանջել` հայտնելով, որ շաբաթ օրը ակցիան շարունակելու են ՀՀ նախագահի նստավայրի առաջ:

Aravot.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենց պահանջը նույնն է` կառավարությունը պետք է աշխատավարձերի պարտքերի մարման հստակ ժամանակացույց սահմանի, հակառակ դեպքում նաիրիտցիները չեն դադարեցնելու բողոքի ակցիաները:

Այս պահին «Նաիրիտի» աշխատակիցներին պարտքը կազմում է  13-15 միլիոն դոլար: Այդ գումարը գոյացել է աշխատած 24 ամիսների համար:
Նշենք, որ փետրվարի 6-ին «Նաիրիտի» 2200 աշխատակից աշխատանքից ազատվել է, որից 487-ի հետ կրկին պայմանագրեր կկնքվեն: Հիշեցնենք, որ Ամանորի տոներից հետո, երբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ամփոփում էր ոլորտի գործունեությունը, չբացառեց, որ հնարավոր է՝ «Նաիրիտը» վերագործարկվի: Նախարարը նաեւ հայտնել էր, որ ներկայումս նաիրիտցիների աշխատավարձերի վճարման բեռն իրենց վրա են վերցրել էներգետիկ ընկերությունները, մասնավորապես` «Երեւանի ՋԷԿ-ը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031