Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի հավաքականի մարզիչը՝ Ռոման Ամոյանին. «Շեյթան»

Մարտ 13,2015 12:16

Թիվ 33 հիմնական դպրոցի աշակերտների հետ օլիմպիական բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բաժնի պետ, միջազգային «Էքստրա» կարգի մրցավար Սամվել Հարությունյանը մի հետաքրքիր դրվագ պատմեց անվանի մարզիկի տոնած հաղթանակներից մեկի մասին:

«2001 թվականին Տաշքենդում ընթանում էր ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ ես մրցավար էի: Եզրափակչում Ռոմանը հանդիպում էր ղազախ շատ ուժեղ ըմբիշի հետ եւ գոտեմարտից մոտ 10 վայրկյան առաջ ոչ միայն միավորներով պարտվում էր, այլեւ գորգի վրա անհաջող դիրքում էր հայտնվել, ինչպես ըմբշամարտում են ասում՝ «ներքեւում»: Մտածելով, որ հաղթանակն արդեն ապահովված է, Ղազախստանի հավաքականի մարզիչը սկսել էր շնորհավորել իր գործընկերներին ու ինքն էլ շնորհավորանքներ ընդունել: Բայց Ռոմանն այդ մի քանի վայրկյանների ընթացքում ոչ միայն դուրս եկավ դժվարին դիրքից, այլեւ հասցրեց մեծ ամպլիտուդով գեղեցիկ հնարք կատարել, որը գնահատվեց չորս միավոր ու հաղթանակը շնորհվեց Ռոման Ամոյանին: Դե հիմա պատկերացրեք նրանց մարզչի վիճակը, որը կարկամեց ու Ռոմանի մասին կարողացավ ասել ընդամենը մեկ բառ «շեյթան»: Ահա այսպես են սպորտում եւ կյանքում ձեռք բերվում հաղթանակները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031