Լրահոս
Օրվա լրահոսը

«Վխտում են» այլ լրատվամիջոցների վկայականներով «կեղծ» լրագրողնե՞ր. Abovyantv.am

Մարտ 15,2015 18:48 Share
Աջակցեք aravot.am-ին

Abovyantv.am-ի «Թիվ 26 ԸԸՀ-ն օրենքի տա՞րրն է ապահովում.լրագրողներ ու «չլրագրողներ» ընտրական տեղամասի» համաձայն,Կոտայքի մարզի Աղավնաձոր եւ Բջնի համայնքներում այսօր համայնքի ղեկավար ընտրություններում Աղավնաձորում թեկնածուները երկուսն են՝ Հանրապետականներ, գործող գյուղապետ Մխիթար Դանիելյանն ու ԵԿՄ վարչության անդամ Ռոմեր Ալեքսանյանը:

Ըստ այդ հրապարակական. «Զարմանալի է, որ ընտրատեղամասում «վխտում են» այլ լրատվամիջոցների վկայականներով «կեղծ» լրագրողներ եւ ոչ մեկի մտքով չի անցնում ստուգել իսկությունը, իսկ «Աբովյան» հեռուստաընկերության օպերատորի վկայականում առկա տպագրական վրիպակի պատճառով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել ներսում գտնվելու:

«Գանգատը» «դիվանբաշուն»՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հասավ աղավաղված մինչ կտրվեին թույլտվությունները, «Աբովյան» հեռուստաընկերության տվյալ օպերատորը փոխարինվեց այլ օպերատորով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: