Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նորանշանակ դեսպանին ընդունել է քաղաքաշինության նախարարը

Մարտ 18,2015 18:11

ՀՀ Նքաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու առթիվ՝ նախարարը հաջողություններ է մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում և վստահություն հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները քաղաքաշինության բնագավառում առաջիկա տարիներին զգալի առաջընթաց կարձանագրեն:

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Հայաստանի քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները, անկախության տարիներին արձանագրված հաջողությունները, այսօր բնագավառում իրականացվող գլոբալ ծրագրերը և ոլորտի առջև ծառացած մարտահրավերները:

Քաղաքաշինության ոլորտի առաջնահերթ նպատակների թվում նախարարն առանձնացրել է կանաչ քաղաքաշինության և ճարտարապետության գործնական ներդրմանն ուղղված ծրագրերի իրագործումը՝ այդ համատեքստում կարևորելով նոր լանդշաֆտային պարկի ստեղծման ծրագրի իրականացումը՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող «Դալմայի այգիներ» տարածքային հատվածում, ինչպես նաև՝ քաղաքային միջավայրում կանաչ ճարտարապետության» տարրերի կիրառման տեխնիկական նորմերի մշակման խնդիրը, բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների փաթեթի և այդ շենքերը բնութագրող տվյալների տեղեկատվական համակարգչային ծրագրի մշակումն ու ներդրումը, ինչպես նաև՝ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար մատչելիության պայմանների ապահովումը՝ նշելով այն կարևոր օբյեկտները, որոնք առաջիկայում  նախատեսում է այդ նպատակով համալրել անհրաժեշտ միջոցները:

Դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ոլորտի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար, հետագա համագործակցության պատրաստակամություն ցուցաբերելով:

Մտքերի փոխանակման ընթացքում քաղաքաշինության նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տնտեսության զարգացման առումով շինոլորտի կարևորությանը, Հայաստանում սեյսմիկ ստանդարտների տեխնիկական ապահովմանը, երևանյան կիսակառույցների խնդրին: Նշված հարցերի վերաբերյալ ստանալով սպառիչ տեղեկատվություն, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհունակությունն է հայտնել հանդիպումից:

Հանդիպման ավարտին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին նվիրել է ՀՃՈՒՀ հրատարակած «Հայաստան» պատկերազարդ գիրք-ալբոմը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031