Լրահոս
Օրվա լրահոսը

Ցիկլոտրոնային արագացուցիչը տեղադրվեց

Մարտ 18,2015 19:52

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի  տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:

Այսօր կենտրոնում  IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցչի տեղադրմանը  ներկա էր  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա  ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին, զրուցեց շինարարների հետ:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրն իրականացվում է երեք փուլով:  Առաջին փուլում նախատեսված է` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծում: Երկրորդ փուլում` արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծում, իսկ երրորդում`   մասնավոր ներդրողի առկայության դեպքում նախատեսվում է մեկնարկել  քիմիաթերապիայի և վիրաբուժական կենտրոնի ստեղծում՝ ներ և արտահիվանդանոցային ծառայություններով:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում կկատարվի ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում  ու վաղ հայտնաբերում:

Կենտրոնը հագեցված կլինի ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման և ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ:  Ռադիոզոտոպների արտադրության կենտրոնը կունենա ռադիոլոգիական ախտորոշման և ռադիոիզոտոպային ախտորոշման, այլ բաժանմունքներ: Նախատեսվում է, որ ուռուցքաբանության ոլորտում  մասնագիտական այս կենտրոնը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բնակչությանը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031