Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ուզում է 5 կետով առաջ ընկնել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում

Մարտ 18,2015 20:15

Հայաստանի կառավարությունը գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակում է որոշ ընթացակարգերի դյուրացումն ու դրանց ժամկետների կրճատումը:

Վաղը կառավարության հավանությանը կներկայացվի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագիրը:

Նախագծում նշվում է, որ անհրաժեշտ է արագ բարեփոխումներ իրականացնել, որոնք պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը եւ արդյունքում բարելավեն մեր երկրի դիրքը Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ, իսկ այդ բարեփոխումները բիզնես սկսելու ընթացակարգերի ընդամենը ժամկետներին է վերաբերում:

Ներկայացված նախագծով էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է, որ միջոցառումները կնպաստեն բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների արագորեն աճի խթանմանը, արտաքին առեւտրի խթանմանը, հարկային եւ մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը (հարկային հաշվետվությունների ներկայացման եւ հարկային վճարումների հաճախականության կրճատում, մաքսային ձեւակերպումների պարզեցում եւ հստակեցում) եւ այլն:

Կառավարությունն այս նախագծվ ակնկալում է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավում` 5 կետով:  Էկոնոմիկայի նախարարության վստահեցմամբ, ինչպես որ նախագծում է գրված, սահմանվող միջոցառումները հիմնականում նպատակաուղղված են տնտեսավարողների համար ֆինանսական եւ վարչարարական բեռը նվազագույնի հասցնելուն:

Ըստ ծրագրի, ակնկալվում է 6 (10) կՎ լարմամբ էլեկտրական ցանցին միացման համար դիմումն ստանալու օրվանից մինչեւ միացման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը կսահմանվի 45 օր (Զեկույցում ներկայումս հաշվարկվում է 52 օր), իսկ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու  պայմանագրի կնքման օրվանից մինչեւ դիմող անձին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը կսահմանվի առավելագույնը 100 օրը (Զեկույցում ներկայումս հաշվարկվում է 125 օր), հետևաբար «էլեկտրականության միացում» ցուցիչի համար հաշվարկվող օրերի քանակը կկրճատվի 32-ով` ներկայիս 187-ի փոխարեն դառնալով 155, ինչի շնորհիվ կգրանցվի ՀՀ դիրքի բարելավում 1 կետով:

Ծրագրի մեկ այլ միջոցառման կատարման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային համակարգի ներդրում, որի միջոցով կընձեռվի դատական վճիռը ԴԱՀԿ ներկայացնելու առցանց հնարավորություն: Արդյունքում կկրճատվի «պայմանագրերի կիրարկում» ցուցիչի համար հաշվարկվող ընթացակարգերի քանակը 2-ով` ներկայիս 49-ի փոխարեն դառնալով 47, ինչի շնորհիվ կգրանցվի ՀՀ դիրքի բարելավում 2 կետով, պարտապանի գույքի առկայության դեպքում կատարողական գործողությունների իրականացումը կտեւի 15 օր, ներկայիս 60 օրվա փոխարեն, «պայմանագրերի կիրարկում» ցուցիչի համար հաշվարկվող օրերի քանակը կկրճատվի 45-ով` ներկայիս 570-ի փոխարեն դառնալով 525:

«Ծրագրում ներառված զեկույցի մեթոդաբանության վրա անմիջական ազդեցություն ունեցող մյուս միջոցառումների (մասնավորապես` հարկային հաշվարկ հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացումը, հարկային օրենսգրքի մշակումը, մաքսային ձեւակերպումների գործընթացում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրումը, քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսգրքի մշակումը, դատական գործերի` էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովումը եւ այլն) մասով ներկայումս հնարավոր չէ ներկայացնել թվային գնահատականներ:

Միեւնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի փոփոխությունը պայմանավորված է նաեւ այլ երկրների կողմից իրականացված բարեփոխումների տեմպերով»,-գրված է որոշման նախագծում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031