Լրահոս
Օրվա լրահոսը

Այս փոքր պատերազմի մեկնարկը արդեն ընդունել ենք, ընթացքը ճանաչել ենք. «Ժամանակ»

Մարտ 21,2015 11:38

Ամենակարևոր հարցերից մեկը, որ առաջ է գալիս սահմանային լարվածության վերջին շրջանում հաճախակի դարձած ողբերգական միջադեպերից հետո` այն է, թե այս ամենն ինչքան կարող է շարունակվել, և երբ Ադրբեջանը կդադարի դիմել նման սադրանքների: Մի կողմից կարելի է տալ այս հարցի բազում պատասխաններ՝ տարբերակներով, իսկ մյուս կողմից` ակնհայտ է, որ այսօր այդ հարցը պատասխան չունի, որովհետև եթե ունենար, ապա ողբերգական միջադեպերը չէին կրկնվի: Իսկ 2015 թվականից ի վեր դրանք կրկնվում են կանոնավոր պարբերականությամբ: Եվ առանձին միջադեպերի հետևանքով մարդկային կորուստների ցավից հետո ողջ ցավն այն է, որ իրավիճակն այս առումով փակուղային է:

Ու ոչ միայն փակուղային, այլ երևի թե մենք մեզ, որպես հասարակություն, բռնացնում ենք այն մտքի վրա, որ այս միջադեպերին արդեն սովորել, հարմարվել ենք, և դրանց կրկնության դեպքում կորստի ցավից հետո առաջին հարցը, որ տալիս ենք իշխանություններին ու միմյանց` այն է, թե իսկ կարող է արդյոք ավելի մեծամասշտաբ պատերազմ սկսել: Այսինքն` այս փոքր պատերազմի մեկնարկը արդեն ընդունել ենք, ընթացքը ճանաչել ենք, և մեզ հուզում է արդեն մեծ պատերազմի վտանգը միայն: Իսկ միգուցե այսպես է նախապատրաստվում այդ մեծ պատերազմը՝ փոքրին սովորեցնելով, վարժեցնելով, հետո աննկատ անցնելով մեծին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031